Յուրաքանչյուր աղջկա համար իր կյանքի ամենակարևոր օրը համարվում է իր ամուսնության օրը: Սա նաև համարվում է այն միակ օրը, երբ աղջիկները շատ ժամանակ չեն վատնում իրենց զգեստի գույնը որոշելու համար. Ավանդույթի համաձայն՝ այն պետք է լինի ճերմակ: Հարսնացուներին թվում է, որ հարսանյաց զգեստի ճերմակ գույնի չլինելը համարվում է հարսանյաց ավանդույթի խախտում: Սակայն շատ քչերը գիտեն, թե ինչու հենց պետք է այն լինի սպիտակ գույնի:
Իրականում հարսանիքի ժամանակ ճերմակ զգեստով ամուսնանալու ավանդույթը առաջացել է մոտավորապես 200 տարի առաջ: Սպիտակ հարսանյաց զգեստի հաղթական մուտքը դեպի նորաձևություն տեղի ունեցավ 1840 թվականին շնորհիվ Անգլիայի թագուհի Վիկտորյայի ամուսնության: Վիկտորյայի շքեղ զգեստը զարդարված էր նարնջի ճերմակ ծաղիկներով, իսկ զգեստի հետևից ձգվում էր դրա <<պոչը>>, որն ուներ 5,5 մետր երկարություն: Հարսանիքի նկարները հրապարակվել էին մամուլում, ինչից հետո Անգլիայի շատ հարսնացուներ սկսեցին շարժվել թագուհու օրինակով:
Եթե
Մեկնաբանություններ