Ավանդաբար Հոգվարթսի գնացքը «Քինգս Քրոս» կայարանի 93/4 կառամատույցը լքում է սեպտեմբերի մեկին, սակայն այս տարի հունվարի մեկին այն սլանալու է դեպի դղյակ շատ յուրահատուկ իրադարձության առթիվ։
Տղան,որը փրկվել էր,վերադառնում է Հոգվարթս՝իր հետ տանելով վիպաշարի բոլոր սիրահարներին։ «Հարրի Փոթթերի 20րդ տարեդարձ. վերադարձ Հոգվարթս»-ն իր շուրջն է հավաքել հիմնական դերասանական կազմին, քանի որ այս տարի լրացել է ֆիլմաշարի առաջին մասի մեծ էկրաններին բարձրանալու հոբելյանական 20-րդ տարին։
Խոսելով շոուի բովանդակությունից կարող ենք ասել, որ երբեմնի կախարդներն արդեն իբրև մագլներ խոսելու են հին օրերի, դերասանական կազմի, կադրից դուրս մնացած իրադարձությունների մասին։
Նշենք նաև, որ Ջոան Ռոուլինգին, ով հանդիսանում է վիպաշարի հեղինակը, չեն հրավիրել ֆիլմի նկարահանումներին։
Մեկնաբանություններ