Ամեն անգամ մեր զոհված տղերքի կյանքին ծանոթանալիս, համոզվում ենք այն ճշմարտության մեջ,որ պատերազմը ծաղկաքաղ է անում,տանում է այդ ազգի լույսը և խավարում է ապագան։Մեկ նեղվում ենք,մեկ հպարտանում,ափսոսում։Զգացմունքը զգացմունքից հետո փոթորկում է հոգիդ․․․
Այսօր մի միտք ծագեց՝ինչպես կարելի է երախտապարտ լինել նրանց՝մեր տղերքին,մեր նվիրյալներին․․․Գիտեք չեմ էլ ուզում հերոս ասել նրանց։Ինձ թվում է՝դա քիչ է նրանց համար։Մի նոր բառ և որակ է պետք գտնել,որը դեռ ինձ չի հաջողվել։
Ի դեպ երախտագիտության մասին՝նրանց պետք է հիշենք բոլորս՝եկեղեցում խորանի առաջ ամուսնացող զույգը,քանի որ չէր լինի այդ պսակը,եթե չլինեին մեր քաջերը։Մանչուկ ծնած մայրը,կզգա՞ արդյոք նա,որ իր նորածնին կյանքի կոչեցին մեր տղերքը,երեկոյան հանգիստ ընթրող ընտանիքը կզգա՞ արդյոք,որ հանգիստն ու ապահովությունը չէր լինի,եթե չլինեին մեր տղերքը։
Ես համոզված եմ,որ տղերքը զոհվեցին այդ ամենը գիտակցելով։Եվ վայ այն ազգին,այն մարդկանց,այն երիտասարդներին,որոնք չեն հիշի և գնահատի,պատվի մեր ազգի երիտասարդ հերոսներին՝ թե՛ ՆԵՐԿԱ, թե՛ ԲԱՑԱԿԱ․․․
Գուցե մի փոքր կոպիտ ստացվեց,բայց ամեն զոհվածի կյանքին մոտիկից ծանոթանալիս՝ անզոր վիշտ է պատում մարդուն։Մտածում ես ինչ բառերով խոսես,որ անգամ մի փոքր չարժեզրկես նրանց հիշատակն ու արարքները։
ԱՌԱՋ ԵՐԿՐՈՒՄ,ՀԻՄԱ ԱՎԱՂ ԵՐԿՆՔՈՒՄ․․․
Մեկնաբանություններ