Յուրաքանչյուր քաղաքացի, ըստ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի, պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։
Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության են անցնում 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները։
Արական և իգական սեռի քաղաքացիները, սկսած պատանեկության տարիներից, ձեռք են բերում տարատեսակ պատկերացումներ բանակի, բանակային կյանքի մասին։
Բանակը փակ համակարգ է, սակայն, դրա խնդիրների մի մասը բանակային կյանք են տեղափոխվում քաղաքացիական կյանքից. բանակում առկա մի շարք
բացասական երևույթներ արտացոլում են հասարակության մեջ առկա կարծրատիպերը։ Այս խնդիրները և բացասական երևույթները հասկանալու համար
անհրաժեշտ է ուսումնասիրել և հաշվի առնել նախազորակոչային տարիքում գտնվող պատանիների մտածելակերպը.
<<Եթե տեսնեմ, որ ընկերոջս նեղացնում են, չեմ խփի, չեմ ջարդի, կխոսամ, կբացատրեմ, որ սխալ ա, որ մենք սաղովի ստեղ ախպերներ ենք, իրար հետ պետք ա պոստ պահենք, իրար նեղացնելով, կամ իրար փշրելով էլ ի՞նչ միասնական բանակ կունենանք>>։
<<Ամեն տեղ արդարություն կհաստատեմ, բայց կոնկրետ չեմ կարա ասեմ, թե ինչ կանեմ, պետք ա ծառայեմ, որ հասկանամ>>։
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը տեղի ունեցած 44-օրյա ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում եղան նշանակալի զոհերի և
վայրագությունների մասին հաղորդումներ բոլոր կողմերից։
Հուլիսի 12-ից 16-ը զոհերի հանգեցրած բախումներ տեղի ունեցան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին՝ Տավուշի մոտ։ Սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունները սկսվելուն պես կառավարությունը հաստատեց ռազմական դրություն, որի ներքո սահմանափակումներ կիրառվեցին ազատ արտահայտման, հանրահավաքներ անցկացնելու և ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ։ Սահմանափակումները հանվեցին դեկտեմբերի 2-ին, իսկ տարեվերջի դրությամբ գործում էր միայն զորքերի մասնակի մոբիլիզացման պահանջը։
Մարդու իրավունքների հետ կապված առավել նշանակալի խնդիրները ներառել են՝ խոշտանգումներ,ապօրինի սպանություններ, քաղաքացիական զոհեր, կամայական կալանքներ, ծանր և կյանքի համար վտանգավոր բանտային պայմաններ։
Ցանկացած տիպի բռնություն իրենից ներկայացնում է հոգեբանական (հոգեկան) բռնություն։
Բռնությունը կարող է կրել անհատական կամ կոլեկտիվ բնույթ և մշտապես ուղղված է ինչ-որ մեկին ֆիզիկական, հոգեբանական, բարոյական կամ այլ տիպի վնաս հասցնելուն։ Բռնի կամ ագրեսիվ վարքը հանցավոր է դառնում միայն այն դեպքում, երբ այդ գերծողություններն օրենքով մեղադրվում են։ Հետևաբար, միշտ չէ, որ բռնությունն օրենքով պատժելի է։
Հոգեբանական բռնությունը անհետ չի կարող անցնել, այն, որպես կանոն, մարդու հոգում վերք է թողնում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ը (ՀՔԱՎ) հայտնում էր, որ բանակում կատարված ինքնասպանությունների մասին
հաղորդումների թիվը տարվա առաջին կեսին 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է։
Հունվարի 30-ին ենթադրաբար ինքնասպանություն գործած զորակոչիկ Վահրամ
Ավագյանի ընտանիքի անդամներն ու ծանոթները փորձեցին փետրվարի 2-ին նրա դիակը բերել Երևան և փակեցին Երևան-Արմավիր ճանապարհը՝ բողոքելով
քննչական մարմնի այն հայտարարության դեմ, որ Ավագյանի մահը եղել է ինքնասպանություն։ Ազգականները գյուղ վերադարձան թաղում կատարելու
միայն այն բանից հետո, երբ այն ժամանակվա պաշտպանեւթյան նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ տեղի կունենա պատշաճ քննություն և
մեղավորները կպատժվեն։ Նույն օրը Քննչական կոմիտեն ծանր հետևանքների հանգեցրած կանոնակարգային խախտումների համար ձերբակալեց Ավագյանի
երեք ծառայակիցներին՝ Դավիթ Մովսիսյանին, Խաչիկ Գասպարյանին, Սպարտակ Ավետիսյանին։
<<Ես չեմ թողնի, որ իմ ծառայակից ընկերը ինքնասպան լինի, հետը կխոսամ, կփորձեմ հասկանամ իրա հոգեբանությունը, հո չե՞մ թողի գնա կործանվի>>։
Բանակ զորակոչվող տղաներին սպասում են միջավայրային կտրուկ փոփոխություններ։ Փոխվում է մտածելակերպը, առօրյան, ուսուցման մեթոդները։
Հարկ է նշել, որ ուսուցումը կարևոր դեր է խաղում զինված ուժերում և այդ ամենին օգնում է <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկան։
Առարկան նախապատրաստում է պատանիներին ծառայությանը,բանակային կյանքին և հիմունքներին։
<<Ռազմագիտություն անցել եմ։ Զենք քանդել-հավաքել սովորել եմ,բայց դաս կարդալ չեմ սիրել, անիմաստ եմ համարել։ Մեկ ա բանակում ամեն ինչ էլ սովորում ենք։
Մենակ մի բան չենք սովորել դպրոցում,թե հոգեբանական ճնշման ենթարկվածին ոնց հանենք վատ իրավիճակից։
Սաղս էլ տեղեկացվում ենք, թե ինչքան ինքնասպանության դեպքեր ա եղել բանակում,բայց դա կարծում եմ մենակ ծառայությունից չի գալիս, դա գալիս ա տնից,դպրոցից սոցիալական վիճակից>>։
Ապագա զինծառայողների համար առաջնային մտորումների առիթ չեն դառնում ծառայողական դժվարությունները։ Սրա հիմնական պատճառը բանակային
կյանքի վերաբերյալ ստացվող լուրերն են։
<<Ընկերներս պատմել են իրենց ծառայությունից, բայց մինչև չծառայեմ չեմ կարա պատկերացում կազմեմ բանակի մասին>>։
<<Բանակը մեզ կոփում ա, բանակից հետո հասուն կյանք ենք մտնում։ Ծառայելով տարբեր մտածելակերպ ունեցող տղերքի հետ, հասկանում ենք, որ մարդիկ շատ տարբեր են ու մեր մոտեցումը իրանց նկատմամբ արդեն հասկանալիա դառնում>>։
<<Բանակում մենք միավորվում ենք, դառնում ենք մի ընտանիք։
Մեր մոտ չի եղել ծեծելով կամ գոռալով հարց լուծել, իրար հասկացել ենք, իրար թև֊թիկունքի ենք կանգնել։Մի անգամ հիշում եմ՝ շարայինի ժամանակ տղերքից մեկը ոչ տեղին բան ասեց ու աֆիցեռը սաղ վաշտին պատժեց, բայց հետո մենք չենք նեղացրել կամ վիրավորել էդ տղուն>>։
Բանակային կյանքում բռնության հիմնական դրսևորումներն են վերբալ բռնությունը, ֆիզիկական բռնությունը և հալածանքը։ Բանակային կյանքում առկա
բարքերին վերաբերող խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն։ Անհրաժեշտ է իրականացնել վերապատրաստումներ, դասընթացներ կյանքի իրավունքի թեմայով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում ԶՈւ հրամանատարների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների և քրեակատարողական ծառայությունների ծառայողների համար, որի արդյունքում կապահովվի կյանքի իրավունք թեմայով տարբեր ոլորտներում իրականացված արարքների առնչությամբ տրվող իրավական աջակցությունը՝ և՛ պետական մակարդակով, և՛ մասնավոր։
Մեկնաբանություններ