Հնդկաստանն աշխարհի ամենահետաքրքիր երկրներից է։ Աշխարհում Հնդկաստանին կոչում են նաև «հակասությունների երկիր», քանի որ այնտեղ կարելի է տեսնել կյանքի երկու բևեռները՝ կողք կողքի։ Հնդկաստանի մի փողոցի ծայրում կարելի է հանդիպել վեհ արժեքներով ապրող մարդու, իսկ այդ նույն փողոցի մյուս ծայրում անգամ տարրական կրթուրյուն չունեցող անտառաճանաչ մի մարդու։ Հնդկաստանում ապրող շատ փիլիսոփաներ ասում են, որ Հնդկաստանը բավականին միստիկ երկիր է։ Անգամ ասում են, որ այն հոգեվիճակ է, այլ ոչ թե երկիր։
Հնդկաստանի մշակույթը բավականին բազմազան է և ունի հազարամյակների պատմություն։ Ճիշտ է, որ Հնդկաստանը որոշ առումներով արևմտականացված երկիր է, սակայն նրանք դեռ շարունակում են պահպանել հին ու տարօրինակ ծեսեր։
1․Հնդկաստանում կան մարդիկ, որոնք քայլում են կրակի վրա։ Ոմանք նշում են Theemithi փառատոնը՝ ոտաբոբիկ քայլելով կրակի վրա։
2․Կարևոր է նշել նաև որսալու ծեսը՝ Thookam փառատոնում կարող ենք տեսնել հինդու նվիրյալների մեջքը, որոնք ծակված են սուր մանգաղներով։
3․Կառավարության կողմից վերացված ծես է Sati-ն, որը սակայն մինչ օրս կիրառելի է և բաղկացած է այրի կնոջը ցցի հասցնելուց, որտեղ այրվում է իր ամուսինը։
4․Երեխաների ամուսնությունը կենդանիների և ծառերի հետ։Սրա իմաստը կայանում է չար աչքը բուժելու մեջ։
5․Տարօրինակ սովորույթները կսահմանապակենք կովերի կառնավալով կամ նույն ինքը՝ Գոպաստամիով։ Այս ծեսի ընթացքում բոլոր խոշոր եղջերավոր անասուններին լվանում և զարդարում են՝ ի նշան հարգանքի։ Պետք է հիշել նաև, որ կովը Հնդկաստանի սուրբ կենդանին է։
Հնդկական կրոնը
Հնդկաստանում կա չորս հիմնական կրոն՝ հինդուիզմ, սիկհիզմ, բուդդիզմ կամ ջայնիզմ։ Ամենատարածականը հինդուիզմն է։ Հնդկաստանում բավականին պահպանողական են կրոնական ծիսակատարությունների հանդեպ։
Հնդկական խոհանոցը
Հնդկական խոհանոցը ներառում է հարյուրավոր ուտեստներ, որոնք սահմանված են ըստ երկրի աշխարհագրական տարածաշրջանի, ընդ որում՝ համեմունքները, ինչպիսիք են կոճապղպեղը, պղպեղը, կարդամոնը կամ մասալայի և կարրիի համադրությունները, ուտեստների մեծամասնության մեջ կրկնվում են։ Հնդկական խոհանոցը իր մեջ ներառում է մեծաթիվ ժողովուրդների ավանդական խոհանոցը։ Հարավային Հնդկաստանում գերակշռում են առավել արևադարձային համերը, ինչպիսիք են ստվերթթուների և հացերի խառնուրդը, որոնք մատուցվում են բանանի կեղևով։
Հնդկաստանում առանձնահատուկ տեղ է հատկացվում բուսակերությանը՝ սաբջիին՝ հատիկավոր կուլտուրաներից և բանջարեղեններից, որոնք համեմվում են ավանդական համեմունքներով։ Հնդկական խոհանոցի հիմքում նաև բրինձն է, որը բլիթի և համեմունքի հետ անվանում են թխալի։Առաջին ուտեստները հիմնականում ապուրներ են՝ դհալ՝ հատիկավորներից։ Հնդկական վառ աղանդերներից է վաթիլապամը։
Հնդկական ժառանգությունները
Հնդկաստանը Յունեսկոյի ժառանգության առավելագույն քանակով աշխարհում վեցերորդ երկիրն է։ Նրանցից ամենահայտնին Թաջ Մահալն է ՝ Ագրա քաղաքում։
Դամբարանը պատվիրել էր կառուցել 1631 թվականին արքայազն Շահ Ջահանը նրա կնոջ՝ Մումթազ Մահալի մահից հետո, որը մահացավ իրենց տասնչորսերորդ երեխան լույս աշխարհ բերելուց հետո։ Ենթադրվում է, որ Ջահանը կտրել է բոլոր արհեստավորների ձեռքերը, ովքեր աշխատել են Թաջ Մահալի ստեղծման վրա, որպեսզի նրանք այլևս չկարողանան նման հուշարձան կառուցել։
Օժիտը Հնդկաստանում
Հնդկական ամուսնություններում ամենից դաժան կողմերից է օժիտը։ Չնայած այն վերացվել էր տարիներ առաջ, սակայն դեռևս իրականացվում է հատկապես գյուղական վայրերում և Հարավային Հնդկաստանի նահանգներում։ Օժիտը բաղկացած է մի գումարից, որը ծնողները պիտի վճարեն իրենց դստեր հետ միասին։ Հարսնացուի ծնողները պետք է տան այնքան գումար, որքան պահանջում են փեսան և իր ընտանիքը։ Օժիտի համար ծնողները պետք է խնայեն ամբողջ կյանքի ընթացքում։
Մեկնաբանություններ