Հոկտեմբերի 30-ին, ժամը 08:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին journews.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին, մարվել՝ 09:13-ին: Այրվել են տան (100 քմ) փայտե առաստաղը (մոտ 25 քմ) և ննջասենյակի գույքը։
Մեկնաբանություններ