Հոկտեմբերի 18-ին,ժամը 20:00-ի սահմաններում Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել,հայտնում են ԱԻՆ-ից։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սպիտակի փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, պարեկային ծառայության աշխատակիցներ։
—Հրդեհը բռնկվել է կաթսայատնից ու այդպես տարածվել։ Փրկարարները շատ շուտ հասան.անգամ մի վայրկյան ուշանալու դեպքում չեմ ուզում պատկերացնել` ինչ կլիներ։Իրոք շնորհակալ եմ իրենց` իրենց կատարած աշխատանքի համար-մեր թղթակցի հետ զրույցում նշեց տան սեփականատերը։
Պարզվել է,որ հրդեհը բռնկվել է կաթսայատանը և տարածվել մինչև նախամուտք։Փրկարարների օպերատիվ և արագ ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մարել կրակը։
Նշենք, որ տուժածներ չկան, իսկ ընտանիքի կրած վնասը նյութական է։
Քանի որ տան ջերմության ապահովման գործընթացը սկսվել է, կոչ ենք անում ուշադրություն դարձնել և լրջորեն վերաբերվել կենցաղային անգամ ամենամանր խնդիրներին, քանի որ անգամ փոքր մանրուքներից կարող են մեծ հրդեհներ բռնկվել և ցավալի հետևանքներ ունենալ։
Մեկնաբանություններ