ՀՅԴ-ի ԱՄՆ գրասենյակը փոխանցել է Սասունյանի խոսքերը․
<<Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը>>
Ինչպես գիտենք՝ 1982թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը՝ անվանելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո նրան դատարապրտել էին ցմահ ազատազրկման, սակայն տարիներ անց Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։
Մեկնաբանություններ