Ձիթհանը կառուցվել է 17-րդ դարում։ Այն համարվում է Տաթևի վանական համալիրի բաղադրիչներից մեկը։ Այստեղ արտադրվում էր ձիթայուղ, որն օգտագործվում էր վանական տնտեսությունում։ Տաթևի ձիթհանը եղել է ժամանակաշրջանի տեխնիկապես ամենահագեցածներից մեկը։
Ձիթհանում ստանում էին յուղ՝ կտավատից, քունջութից, կանեփից, մանանեխից և այլ բույսերից։ Բույսերը կամ նրանց սերմերը սկզբում ջերմային մշակման էին ենթարկում թույլ կրակի վրա, հետո տաքացած զանգվածը մանրատում էին ջրաղացքարով և տեղավորում էին ճնշաբեռի տակ։ Ստացված ջրիկախյուսը թողնվում էր, որպեսզի նստվածք տա, հետո զտվում էր և վերջում ստացվում էր հիանալի ձիթայուղ։ Այն օգագործվում էր տնտեսության մեջ և մենաստանի պաշտպանության ընթացքում ավելցուկը վաճառվում էր կամ փոխանակվում։ Ձեթը հանդիսանում էր նաև մյուռոնի հիմնական մասը։ Ձիթհանը կառուցված էր վանական համալրի պատերից դուրս, որպեսզի գյուղացիները ևս, չխաթարելով վանական կյանքը, հնարավորություն ունենային օգտվելու դրանից։
Այսօր Տաթևի ձիթհանը գործում է որպես թանգարան՝ այցելուներին տեղափոխելով այդ դարաշրջան և հնարավորություն ընձեռնելով ծանոթանալ միջնադարյան վանական կյանքին։
Մեկնաբանություններ