AirTag-ը սարքավորում է, որը հնարավորություն է տալիս կպցնել կամ գեղեցիկ ժապավենների միջոցով կախել այն կարևոր իրերի վրա, որոնք կորցնելու դեպքում կկարողանաք գտնել։ ԱՄՆ-ում մի կնոջ հետևել են AirTag-ի միջոցով, հայտնում է BBC-ն։ Կինը պատմում է, որ իր հեռախոսին ստացել է հաղորդագրություն, որ ինչ-որ անհայտ սարք հետևում և ցույց է տալիս իր գտնվելու վայրն ու երթուղին, մտածում է որ իր մեքենայի ինչ-որ հատվածում գտնվում է AirTag: «Apple» ընկերությունն ասում է, որ լուրջ են վերաբերվում մարդկանց անվտանգությանն ու հավատարիմ են իրենց սարքավորման անվտանգությանը, քանի որ մարդկանց տեղեկացնում են իրենց մոտ այլ սարքավորում հայտնաբերելու դեպքում։ Երբ ձեզ կփորձեն հետևել AirTag-ի միջոցով, ձեր հեռախոսին կգա հաղորդագրություն այն մասին, որ ուրիշ սարք է հայտնաբերվել մոտակայքում, որը հետևում է ձեզ և դուք հնարավորություն կունենաք ձայնային ազդանշանի միջոցով գտնել այն կամ անջատել։ Զրուցելով 6 կնոջ հետ` նրանք ասել են, որ իրենց հետևել են այս սարքավորման միջոցով և չնայած այն բանին, որ սարքավորումը համարվում է ավելի անվտանգ իր հնարավորություններով քան մրցակից արտադրանքները՝ աճող դեպքեր կան, որ սարքն օգտագործում են նաև հանցավոր նպատակներով։
Մեկնաբանություններ