Մեծամոր քաղաքը ճանաչվել է ՀՀ երիտասարդական մայրաքաղաք։ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էին ներկայացրել երկու քաղաք՝ Մեծամորն ու Ծաղկաձորը։
Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլում փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ճանաչել Մեծամորը:
Հարկ է նշելը, որ մրցույթում փորձագիտական խմբի գնահատմամբ առավելագույն միավոր է հավաքել Մեծամորը քաղաքը, կարճ հաղորդագրության (SMS) քվեարկության արդյունքում՝ Ծաղկաձորը։
Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, այդ պատճառով երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Մեծամորը։
Մեծամոր համայնքում գործող երիտասարդական և համայնքային կառույցները վստահեցնում են՝ Մեծամորը մեծ հեռանկարներ ունի, և սա մեծ հնարավորություն է երիտասարդական ցանցի ամրապնդման և համայնքի ու մարզի զարգացման համար։
Մեկնաբանություններ