Հայ ժողովրդի հարատևության գրավականը եղել և մնում է հայոց բանակն ու հայ զինվորը, որը պատրաստ է թեկուզ իր կյանքի գնով պաշտպանելու պետության սահմաններն ու հայրենակիցների անվտանգությունը։
Այդ պաշտպանների թվում էր նաև JourNews.am կայքի մեր զրուցակիցը՝ Նարեկ Մաթևոսյանը։
Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս ամսին,ծառայել է Մարտունի 3 զորամասում:
Ասում է՝ պատերազմի մասին խոսելը դժվարություն չէ իր համար, բայց խուսափում է շատ խոսել այդ մասին, հիմնականում պատասխանում է այն հարցերին, որոնք տրվում են իրեն։
Նարեկը Առաջին անգամ պատերազմի շունչը հենց ամսի 27-ին է զգացել, երբ առավոտյան լսվել է տագնապի ձայնը. նշում է, որ այդ ազդանշանը նման չի եղել մինչև այդ լսած ոչ մի ուսումնական մյուս տագնապի ազդանշանին:
Ասում են` խելացի և ինտելեկտուալ զինվորը ամենահուսալի «զենքն» է, քանի որ խելացի մարդն, առհասարակ, ինքնավստահ է, հուսալի: Հարցին, թե ռազմական գիտելիքներ ստանալուց զատ, ի՞նչ պայմաններ կային հենց մարտի դաշտում, որոնցով առաջնորդվում էր, Նարեկը պատասխանեց։
-Հիմնական պայմանները, որոնցով առաջնորդվում էի հակառակորդին չթերագնահատելն էր և ուշադիր լինելը:
Ոգեշնչման աղբյուր, իհարկե, ունեցել են մեր զինվորները։
-Մարտի դաշտում ինձ ոգեշնչում էր այն, որ մենք գիտակցաբար էինք մոտենում այն հանգամանքին, որ թիկունքում մեզ սպասողներ ունենք, ոգեշնչում էր այն, որ մարտի դաշտում ընկերներս էին, հայրս ու պայքարելը շատ կարևոր էր:
Այսօր սահմանին կանգնած զինվորներին ինքն է բարեմաղթանք հղում, ցանկանալով երջանկություն, կամք և կորով դժվարությունների հաղթահարման գործում, կենտրոնացում, նաև ուրախ ու հաճելի ծառայություն:
Մեկնաբանություններ