Մաքենիս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում , Վարդենիս քաղաքից 20 կմ հարավ-արևելք։ Գյուղը հիմնադրվել է մ. թ. ա․ 1-ին դարում, գտնվում է 2230 մ բարձրության վրա , հայտնի է հնամենի վանական համալիրով։
Մաքենիս, Մաքենավան , Մաքենացոց , Մաքենյաց անունների տակ գոյատևել է վանական համալիրը մինչև խորհրդային կարգերի հաստատումը ։ Կառուցվել է 7-րդ դարում համանուն գետի ափին , որից հետո փլուզվել է ։ Եվ ըստ եկեղեցաշինական կառուցման օրենքների , եթե վանք փլուզվում է , ապա վերակառուցելն անթույլատրելի է ։ Սակայն վանական համալիրը վերակառուցվում է Սյունյաց Գրիգոր Սյուփան իշխանի շնորհիվ։
Վանքի անվան շուրջ շատ վարկածներ են շրջանառվում , որոնցից միայն երեքն են մեզ հայտնի։
Ըստ նախնական տվյալների վանքը կոչվել է Մաքենյաց, քանի որ վանքապատկան կալվածքներում պահվել են շատ ոչխարներ(մաքիներ) և տեղի վանականները միշտ կրել են ոչխարի(մաքիի) բրդից պատրաստված հագուստ։
Ըստ մեկ այլ վկայության անվան ծագումը կապված է Սողոմոն Մաքենացու անվան հետ։ Սողոմոն Մաքենացին ապրել և դասավանդել է վանական համալիրում , որը նաև կրթական կենտրոն է եղել և հենց Մաքենիսում ստեղծել է <Տոնական ժողովածուն>, որը քրիստոնեական տոների , վարքերի, վկայաբանությունների , ճառերի ամբողջական ժողովածու է , որը ճառերի պարունակության հետևանքով կոչվել է նաև ճառընտիր։ Ճառընտիրը ստեղծվել է Մաքենյաց վանքում 747թ -ին և այդ մասին տեղեկություն պահպանվել է հայոց ամենամեծ ձեռագրում ՝ Մշո ճառընտիրում ։
Երրորդ և ամենահավանական վարկածը կապված է Գրիգոր Սյուփայի դուստր՝ Մաքեի անվան հետ ։ Ըստ զրույցների իշխանը կառուցել է եկեղեցին և անվանակոչել է իր դստեր անունով ։ Շինության կառուցումն ավարտելուց հետո գայլերը հոշոտել են աղջկան , որի փաստացի վկայություն է եկեղեցու հարավարևելյան անկյունաքարին արտացոլված պատկերը։
Մաքենյաց վանքը Բագրատունիների թագավորման ժամանակաշրջանում եղել է Սոթք գավառի կրթական ու մշակույթային կենտրոնը։ Պետականության կործանման հետևանքով սկսված թաթար-մոնղոլական արշավանքներից և անմասն չի մնացել նաև Մաքենյաց համայնքն ու վանական համալիրը։ Ավերվել և թալանվել է եկեղեցական կալվածքներով հարուստ վանքն ու երբ գյուղում մեծացել է թուրքական տարրը , գյուղը ինչպես նաև եկեղեցին անվանակոչվել են ՝ Կզլվանք , որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Ոսկե վանք ։ Այնուհետև սովետական միության տարիներին գյուղն անվանակոչվել է Չիչակլու , որը թարգմանաբար նշանակում է Ծաղկեստան։ 1977 թ-ին գյուղը կրկին վերանվանվել է Մաքենիս։
Վանական համալիրը վերակառուցվել է 20-րդ դարում , մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանակում , գործող է , կատարվում են պսակադրություններ , մատուցվում են պատարագներ։
Գյուղի հարակից տարածքում ՝ բարձր բլրի վրա, 2301 մ բարձրության վրա գտնվում է գյուղի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող երկրորդ կառույցը ՝ <Սարի Սուրբ > անվամբ պատմամշակույթային հուշարձանը ։
Ըստ ավանդության բլրի գագաթին եղել է հողածածկ խաչքար , մոտ 2մ բարձրության։ 1940-ական թթ-ին սովի և համաճարակի տարիներին , գյուղաբնակ անձանցից մեկը պատրանքի տեսքով տեսնում է խաչքարն ու լսում նրա ուղերձը .<<Եթե դուք ինձ կանգնեցնեք լիություն և առատություն կտիրի գյուղում>>։
Վաղ առավոտյան գյուղացիները բարձրանում են բլուրն ու սկսում փորել հողը , որից հետո իսկապես գտում են հողածածկ խաչքարը։ Խաչքարն ուղղում են և այն ողջ տարածաշրջանի մարդկանց համար դառնում սուրբ վայր։
Այսպիսիներ Մաքենյաց աշխարհն ու իր հնամենի պատմությունը ։
Մեկնաբանություններ