«Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգը, որն ուկրաինական իրադարձությունների հետ կապված Բրատիսլավային խոստացված երեք համակարգերից առաջինն է, ՆԱՏՕ-ի արևմտյան մասի երկրներից տեղափոխվում է Սլովակիա։
Հղում անելով հանրապետության պաշտպանության նախարար Յարոսլավ Նագիին, այս մասին կիրակի հայտնել է բրատիսլավական «Պրավդա» թերթի կայքը։
«Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը տեղափոխվում է Սլովակիա», — ասել է Նագին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները երկիր են ժամանում համալիրը տեղադրելու համար։ Այն ժամանակավորապես կտեղակայվի հանրապետության կենտրոնական հատվածում գտնվող Սլիաչ քաղաքի ավիաբազայում։
Բրատիսլավայում, ըստ նախարարի, իրենք դիտարկում են երկու այլ Patriot համալիրներ տեղակայելու տարբերակներ էլ: Նրանք պետք է պաշտպանեն հնարավոր հրթիռային սպառնալիքներից Սլովակիայի տարածքի ամենամեծ հատվածը։
Նագին ընդգծել է, որ Patriot-ը չի փոխարինում Ս-300 խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգին, որը ծառայում է Սլովակիայի բանակին:
«Patriot» համակարգը չի փոխարինում հնացած С-300 համակարգերին, խոսքը հանրապետության օդային տարածքի պաշտպանության ևս հավելյալ համակարգի մասին է»,- պարզաբանել է նախարարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նիդեռլանդները Գերմանիայի հետ միասին մտադիր են երեք Patriot զենիթահրթիռային համակարգեր ուղարկել Սլովակիա։ Ըստ տեղեկատվության, դրանց մատակարարումը կամրապնդի ՆԱՏՕ-ի զսպող ներուժը և կպաշտպանի Սլովակիայի տարածքը և նրա բնակիչներին հրթիռային սպառնալիքներից: Դրանք կգործարկվեն մինչև ապրիլի կեսերը առավելագույնը վեց ամիս ժամկետով:
Մեկնաբանություններ