France Football-ի ամենամյա «Ոսկե գնդակի» 2022թ․ դափնեկիրն է ֆրանսիացի, Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման։ Այս մրցաշրջանում անցկացրած 46 խաղից դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ 1998թ․ Զինեդին Զիդանից հետո նա առաջին ֆրանսիացին է, ով արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին։ Կարիմը 2021-2022թթ․ «Ռեալ Մադրիդի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ինչպես նաև դարձել Իսպանիայի Լա Լիգայի չեմպիոն։
Մեկնաբանություններ