Իսկ դուք գիտե՞ք՝ սերը թևեր ունի: Այն կարողանում է անցնել երկար ճանապարհ և իրար միացնել երկու անծանոթ սրտեր:Այո՛, երկնքում գոռացող հրետանու ձայնը չխաթարեց սիրո բարեհաջող վայրէջքին: Այն իջավ անծանոթ տղայի սրտին և ուժ տվեց՝ պայքարելու: Այս սիրո պատմությունը միայն այստեղ չէ գրված: Այն գրավել է շատերի սրտերը: Պատերազմը մեծ հետք թողեց պատմության էջերում:Սահմանին Շատերը կորցրին, շատերն էլ գտան իրենց կեսին: Սիրո ինքնատիպ պատմության հերոսներն են Մարիամ Արշակյանն ու Արման Հայրապետյանը: Վերջինս 44 – օրյա պատերազմի մասնակից մեր կենդանի հերոսներից է: Journews.am – ի հետ զրույցում Մարիամը պատմել է իր կյանքի ձեռքբերման մասին:
—Ողջույն Մարիամ: Պատերազմի ընթացքում թիկունքում բազմաթիվ աշխատանքներ էին տարվում: Դուք նույնպես դրա մի մասն էիք: Ու՞մ նախաձեռնությամբ մասնակցեցիք ակցիային:
-Նախաձեռնությունը եղավ իմը, գյուղում նման հարցերով հիմնականում ես էի զբաղվում ու նաև ունենք խումբ։ Սեպտեմբերի 28-ին խնդրեցի մեր ակտիվներից մեկին՝ Արտյոմին օգնել ինձ անհրաժեշտ պարագաներ հավաքելու գործում։
-Ինչպե՞ս ծանոթացաք Արմանի հետ:
-Ծանոթացանք ծխախոտի վրա գրված իմ հեռախոսահամարի միջոցով, անսպասելի էր, որ ամեն ինչ նման կերպ կդասավորվի:
-Սպասու՞մ էիք որևէ մեկի զանգին:
-Գրելու ժամանակ չէի մտածում, որ զանգ կստանամ, մտածեցի երևի նամակով կսահմանափակվի ամեն ինչ։
-Նամակը ստանալուց հետո ինչպիսի՞ զգացումներ առաջացան:
-Շատ ուրախացա, որովհետև խոսակցություններ տարածվեցին, որ իրերը տղաներին չեն հասնում, իսկ նամակը ցրեց բոլոր կասկածները։
֊Առաջին հանդիպումն Արմանի հետ ե՞րբ եղավ, և արդյո՞ք արդեն հարազատորեն դիմավորեցիք նրան:
֊Առաջին հանդիպումը եղավ դեկտեմբերի 18-ին, երկար սպասված հանդիպում էր ու իրար այնքան ջերմ դիմավորեցինք կարծես արդեն մի քանի տարվա ծանոթներ էինք։
-Ի՞նչն եք համարում ձեր սիրո ամրության գրավականը:
-Փոխադարձ հարգանքն ու վստահությունը:
-Հատկապես ո՞ր հատկանիշների համար եք ընտրել Արմանին որպես կյանքի ընկեր:
-Չափից դուրս պարզ, անկեղծ ու բարի լինելու համար:
-Ի՞նչ սովորեցրեց պատերազմը ձեզ:
-Գնահատել այն ինչ ունեինք, սիրել, հարգել ու ցույց տալ այդ ամենը այն մարդկանց, ովքեր հիմա չկան:
-Ի՞նչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր դեռ չեն գտել իրենց սիրուն:
-Կմաղթեմ, որ այդ կարևոր հարցում երբեք չշտապեն, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի ու սպասվածից ավելի լավ կարող է ստացվել:
<<Ուղիղ 1 տարի առաջ…
Սկսվեց պատերազմը,որի ընթացքում բոլորս էլ կորցրեցինք, բայց ես, ի տարբերություն շատերի գտա, գտա կյանքում ինձ համար ամենակարևորը՝ ՍԵՐԸ ❤
Ծանոթացանք ծխախոտի վրա գրված իմ հեռախոսահամարի միջոցով, անսպասելի էր, որ ամեն ինչ նման կերպ կդասավորվի:
Բայց…
Սկսեցինք շփվել, հասցրեցինք սիրահարվել, սպասված առաջին հանդիպում, հետո նորից հանդիպումներ ու 6 ամիս անց նշանադրություն 🙂
Իսկ էսօր լրանում ա մեր ծանոթության 1 տարին ❤
Էս մի տարվա յուրաքանչյուր ապրածս վայրկյանի համար Աստծուն եմ շնորհակալ, որ քեզ ընտրեց ինձ պաշտպան, ինձ խաղաղություն բերող, իմ հզոր ❤
Սիրում եմ քեզ անչափ
Իմ Արման ❤
Իմ զինվոր ❤ >>.
Գրում է Մարիամ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում:
Մեկնաբանություններ