Այսօր պարի, պարային համույթ հիմնելու դժվարությունների, հետաքրքությունների մասին կխոսենք GM Max պարային համույթի հիմնադիր-ղեկավար Գարիկ Մնացականյանի հետ։
-Շնրհակալություն խնդրանքը չանտեսելու և հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։Տեսնողները կփաստեն, որ ձեր բեմադրած պարերը հրաշք են և ձեր աշխատանքի մեջ ներդրած ուժ ու եռանդը ակնառու է։Եկեք մի փոքր խոսենք համույթի և ձեր մասին։Քանի՞ տարի եք զբաղվել պարով։
-Տարիներ չնշելու համար կասեմ, որ պարով զբաղվել եմ 4 տարեկանից սկսած։ Բավական երկար ժամանակ է լինում։
-Մասնագիտական ի՞նչ կրթություն ունեք։
—Ունեմ բարձր որակավորում։ Ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը։
-Ինչպե՞ս և ե՞րբ հիմնադրեցիք ձեր պարի ստուդիան։
Ներքին ձգտում կար սեփական խումբն ունենալու։ 1985-1986 թվականներն էր, երբ պարի գաղափար ծնվեց ու որոշեցի հիմնադրել մի պարի խումբ, որի հետ միասին կարող էի իրականացնել այդ գաղափարը։ Այդ ժամանակ ես դեռևս սովորում էր դպրոցում և սովորելուն զուգահեռ ունեի իմ խումբը, որը գործում էր թիվ143 դպրոցում։
-Խմբի անվան ընտրությունը նույնքան դժվար է, որքան հիմնադրելը։Ինչպե՞ս ընտրվեց խմբի անունը։
-Սկզբում մեր խմբի անունը «Մուշ» էր ու համապատասխան էր մեր խմբին, քանի որ ներկայացնում էինք միայն հայկական պարեր։ Սակայն, երբ երկրաշարժ, պատերազմ եղավ ընդհատվեց խմբի գործունեությունը։ Բայց ես չհանձնվեցի։ Վերածնվեց մեր խումբը և արդեն որոշեցինք բեմադրել նաև մոդեռն, ժամանակակից, դասական ոճի պարեր և անվան խնդիր առաջացավ։ Մտքիս ոչինչ չկար ու այդ դժվարին գործը հանձնարարեցի երեխաներին։ Հաջորդ պարապունքին արդեն մտածած, իրար մեջ ամենալավ անունը ընտրած եկան։ Իրանք վերցրել էին իմ անվան և ազգանվան գլխատառերը՝ այսինքն ԳՄ(GM)և մաքս(Max)-մաքսիմումին հասնելու ձգտում, կատարելություն։ Ես համաձայնեցի ուզում էի, որ իրենց սրտով լինի հետո լավ էր հնչում, մանավանդ , երբ հայտարարում էին բեմից։
-Ձեր բեմադրած պարերից, ո՞րն էամենահոգեհարազատը և ամենասիրվածը։
-Սա նման է այն հարցին, որ ասեն, ո՞ր երեխայիդ ես ամենաշատը սիրում։ Բայց բնականաբար կան բեմադրություններ որոնք չեն ծերանում ու հաճելի են հանդիսատեսին։ Ունենք բեմադրություններ դժվար շարժումներով, որոնք պահանջում են մասնագիտական մոտեցում։ Իր բարդություններվ ու գեղեցկությամբ առանձնանում է «Հորիզոնից այն կողմ» պարը։ Այս պարը պարում են միանգամից 150 հոգի, պարը տևում է 27 րոպե, պարը սկսվում է մոդեռն ոճով և ավարտվում քոչարիով, ընթացքում պարողները զգեստափոխվում են մոտավորապես 7 անգամ։ Բայց հիմա էլ չկան նման մեծ բեմ, որ կարողանան միանգամից 150 հոգու տեղավորեն։ Այդ պատճառով կրճատեցինք պարողների քանակը և հասցրինք 90-ի։ Դա ահռելի աշխատանք էր։ Ինչքան էլ նկարագեմ, որ գեղեցիկ է չեք հասկանա մինչև չտեսնեք։
-Մասնակցել ե՞ք միջազգային մրցումների։Ի՞նչ զավեշտալի դեպքեր կպատմեք։
-Այո, մասնակցել ենք, շատ երկրներում ենք եղել։ Առաջին անգամ 2000 թվականին գնացել էինք Իրաք Սադամ Հուսեյնի օրոք։ 33 երկրներից կային մասնակից խմբեր, իսկ Հայաստանից 3, որից մեկը մենք էինք։ Չէինք սպասում, որ մեր խումբը կարժանանա նման ջերմ վերաբերմունքի։ Մենք հանդես եկանք «Արցախ» պարով լեհերի հանգիստ, հանդարտ պարից հետո։ Մեր ռիթմիկ, աշխույժ ու հայկական պարը ցնցեց բոլորին։ Հետաքրիրն այն էր, որ այնտեղ 60000 հայ կար, որի մասին ես չգիտի։ Նաև մեր պարը շատ հավանեցին արաբները։ Դահլիճը թնդում էր ծափերից։ Համերգից հետո Սադամ Հուսեյնի խնդրանքով թե հրամանով առաջարկ ստացավ միայն մեր պարային խումբը պարել նրա համար։ Բնականաբար ես մերժեցի, բացատրելով որ չենք հասցնի զգեստափոխվենք, միայն մենք ելույթ ունենաինք։ Այն ժամանակ էլ Սադամին մերժել չէր կարելի։ Բանակցություններից հետո մի պայման դրեցի, եթե ելույթ ունենանք մեզ մի տեսարժան վայր պետք է տանեն։ Համաձայնեցին։ Այդ օրը առաջին անգամ նրանց կառավարության անդամներին տեսանք տոնական հագնված, քանի որ այնտեղ կառավարության անդամները հագնում էին միայն զինվորական հագուստ։ Մենք փայլուն հանդես եկանք, չնայած համերգի ընթացքում երեխաների հետ կապ չունեի, չգիտեի փոխվեցին,միացնեմ թե չէ, բայց դահլիճում լռություն էր ու կուլիսային ձայներից հասկանում էի՝ ինչ է կատարվում։ Փառատոնից հետ գալուց մեզնից վերցրին տեսախցիկները, քանի որ կարծում էին նկարել ենք Սադամի պալատները։ Իրականում ծնողներից մեկը նկարել էր միայն մի լուսավոր ծառ։ Տվեցինք մի կերպ, ջնջեցին, բերեցին։ Որ չտայինք պատմությունների մեջ կընկնեինք, իրենց մոտ մի քիչ ուրիշ էր ձևը։
-Ունե՞ք համերգներ առաջիկայում։
-Միգուցե ձմեռը նոր տարվան ընդառաջ, այդ ժամանակ միշտ ունենում ենք։
Պարը դարերի խորքից ավանդված հարստություն է։ Պետք է պահենք ու պահպանենք մեր ազգայինը։
«Միայն աշխատասիրությունը կարող է պարի մեջ ստեղծել գեղեցկություն։»
Ֆոտոշարք՝
Մեկնաբանություններ