Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը․ ՀՀ ՊՆ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
860
ԴԻՏՈՒՄ
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի ֆուտբոլիստ է, ով իր կարիերայի ընթացքում խաղացել է կատալոնական Բարսելոնա ֆուտբոլային ակումբում։ Չնայած...
Լա Լիգայի 32-րդ տուրի Սելտայի դեմ խաղի 40-րդ րոպեին Բարսելոնայի 19-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը վնասվածք ստացավ 11-մետրանոցից գոլ հեղինակելուց հետո։...