Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի մտերիմներից Ռոզա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը․
Ինչպես գիտեք՝ մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը, սակայն այս պահին, ամենայն հավանականությամբ, Ռոման Մուշեղյանին չենք կարողանա տեսնել ֆիլմի պրեմիերային։
Ինչպես գիտեք՝ մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը, սակայն այս պահին, ամենայն հավանականությամբ, Ռոման Մուշեղյանին չենք կարողանա տեսնել ֆիլմի պրեմիերային։
Ռեժիսորը ներկայումս գտնվում է Ուկրաինայում, որտեղ և իրականացնում էր ֆիլմի հետարտադրական աշխատանքները։ Ռոմանի հետ հեռախոսազրույցում տեղեկացանք, որ այս պահին ֆիլմի ռեժիսորը Կիևի ապաստարաններից մեկում է գտնվում, շուրջբոլորը պայթյունների ձայներ են ու սարսափելի մթնոլորտ։ Ու պատկերացրեք՝ ինչ ապրումների մեջ է նաև մեր թիմը։
Հուսով ենք, որ կկարողանանք ինչ-որ ելքեր գտնել և նրան Հայաստան հասցնել։ Չնայած հանկարծահաս պատերազմին՝ ռեժիսորին հաջողվել է ֆիլմի վերջնական տարբերակն ինտերնետի միջոցով Հայաստան փոխանցել։
Ռոմանը նշում է, թե ինչպես ուկրաինացիները, առանց հասկանալու ֆիլմի լեզուն, պատերազմական տեսարանները դիտելիս հուզվում ու դրական կարծիքներ էին հայտնում ֆիլմի մասին։ Այս փաստը շատ ոգևորիչ է բոլորիս համար։ Ռոմանն այսօր/վաղը պետք է արդեն Հայաստանում լիներ, սակայն որևէ կերպ դեռ չի ստացվում նրան տեղափոխել Երևան։
Ցանկացած պատերազմ սարսափելի բան է․․․
Մեկնաբանություններ