Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Բաքվից 8 հայ ռազմագերիներ վերադարձին հայրենիք: Նա այդ մասին գրառում է արել իր Facebook-ի էջում:
«Ութ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ »,-գրել է Ֆրանսիայի նախագահը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Մեկնաբանություններ