Թրենդները մեզ հետապնդում են ամենուր։ Կարելի է, իհարկե, ձևացնել, թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչն է այժմ մոդայիկ, բայց, եթե ցանկանում եք ձեզ զգալ ժամանակակից կին, խորհուրդ է տրվում կենտրոնանալ տարբեր ոլորտներում առկա միտումների վրա։ Սա չի նշանակում, որ դուք պետք է հետևեք բոլոր թրենդներին և փոխվեք դրանց համապատասխան։ Սա նշանակում է, որ կարող եք ընտրել ձեզ համար համապատասխանը՝ ժամանակին համընթաց լինելու համար։
Ամենից հաճախ միտումների մասին խոսում են, երբ քննարկում են հագուստի, կոշիկի և աքսեսուարների գեղեցկությունը։ Իրականում թրենդներն ամենուր են՝ պլաստիկ վիրաբույժների մոտ, մատնահարդարման, դիմահարդարման սրահներում… Իսկ այսօր մենք կխոսենք արդի միտումների մասին, որոնք կբնորոշեն 2022 թվականի կատարյալ թրենդային տեսքը:
Ոճաբանները վերլուծել են 2022 թվականի գարուն – ամառ հավաքածուների ցուցադրությունները, որոնք ներկայացվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթին, և առանձնացրել են նոր սեզոնի ութ հիմնական միտումները: Դրանցից են, օրինակ, պարանների տեսքով բարակ ժապավենները: Նշվում է, որ մոդելները դրանք կրել են ինչպես իրանին, այնպես էլ՝ պարանոցի շրջանում:
Ըստ հրատարակության՝ նորաձևություն կվերադառնան նաև այն բաները, որոնք ակտուալ են եղել 2000-ականներին՝ կիսաշրջազգեստներ, ցածր գոտիներով տաբատներ և ջինսեր, ինչպես նաև բոհո ոճի հագուստ և աքսեսուարներ: Բացի այդ, դիզայներները 1970 -ականների ոճով սկսել են արտադրել ավելի բազմագույն պրինտներով հագուստ:
Մասնագետները հայտարարել են, որ արդեն տարածում գտած կտրվածքներով կիպ զգեստներն այս տարի կրկին թրենդային կլինեն: Նրանք խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել սև գույնի մոդելներին, քանի որ այդ տարբերակը կհամապատասխանի ցանկացած զգեստապահարանի:
Բացի այդ, 2022 թվականին պահանջարկ կունենան փայլուն, ատլասե, կիսաթափանցիկ և ցանցավոր գործվածքներից պատրաստված հագուստը՝ վերնաշապիկները, զգեստները, կիսաշրջազգեստները, տաբատները, տոպերը, կարդիգանները:
Մեկնաբանություններ