21-րդ դարում առաջնորդության ձգտում են բոլորը,սակայն, ոչ բոլորն են տեղյակ, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։Jour News-ի այսօրվա հյուրը Դավիթ Մեջլումյանն է,ով կպատմի առաջնորդության և հաջողության մասին։
-Բարև Ձեզ, Դավիթ։ Շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։Յուրաքանչյուր մարդու կյանքում անենակարևոր դերը կատարում է ընտանիքը։ Ինչպե՞ս է ընտանիքը նպաստել Ձեր ինքնազարգացման, անձնական աճի և հաջողությունների վրա։
-Բարև Ձեզ։Շնորհակալ եմ հրավերի և հարցի համար։Նախ նշեմ, որ ընտանիքը ոչ միայն նպաստել է, այլ նաև խանգարել է։ Եղել են տարաձայնություններ։ Սկսեմ նրանից՝ ինչում է խանգարել և վերջացնեմ, թե ինչում են օգնել։ Ինչպես շատ ընտանիքներում, իմ ընտանիքում նույնպես կա հին մտածելակերպ․ գնա այն ոլորտ, որը ապահով է և հասկանալի։Այսինքն,այն ինչ ես ընտրել եմ հասկանալի,ապահով չէ։Եվ չկան մարդկանց օրինակներ,որոնք մտնելով այս դաշտ՝ կարողացել են ինչ որ բան անել։ Բացասական առումով ազդել են իմ ծնողների խորհուրդները ապահովության վերաբերյալ և համոզված եմ, որ վերջիններս լավ բանի չեն բերում։ Իսկ դրական առումով, որ նրանք ինձ տվել են ազատություն և փորձելու հնարավորություն։ Կարևոր է ծնող-երեխա հարաբերություններում, որ երեխան չվախենա ասել թե՛ լավ, թե՛ վատ արարքի մասին։
-Փոքր Դավիթի պատկերացրած կյանքը և մեծ Դավիթի տեսած ու ապրած կյանքը որքանո՞վ են տարբերվում։
— Փոքր տարիքում ինձ շատ էին ասում,որ ես նախագահ եմ դառնալու ու, իսկապես, երազում էի նախագահ դառնալ։ Հենց այդ ժամանակ ինձ հավատացնում էին, որ ես կարևոր դեր եմ ունենալու հասարակությունում։ Հետո եկավ տարիք, որ ցանկանում էի մոդել լինել, դերասան, եկավ մի շրջան, երբ ես ցանկանում էի գաղտնի գործակալ լինել։ Իմ երազանքն է լինել տիեզերքում։ Կյանքը շատ արագ է փոխվում։ Այդ պատճառով կարող եմ ասել,որ 18 տարեկան Դավիթի և 25 տարեկան Դավիթի կյանքը շատ է տարբերվում։
-Դավիթ, մինչ այս գործունեությանը և հաջողություններին հասնելը Դուք անցել եք երկար ճանապարհ,բնական է, դյուրին չի եղել։Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկացել եք հանձնվել։
-Այս հարցին շատ եմ հանդիպել, բայց երբեք չեմ մտածել՝ արդյոք ունեցել եմ այդպիսի օր։ Շատ օրեր ունեցել եմ, երբ մտածել եմ ոլորտը փոխելու մասին, բայց ոչ՝ հանձնվելու։ Եղել են բաներ, որոնք փորձել եմ և չի ստացվել։ Մինչ այսօր էլ կան որոշ գործունեության դեպքեր, որոնք ես թեստավորում եմ, չի ստացվում, անցնում եմ առաջ։Ես չեմ վախենում չստացվելու պահից, չեմ ընկճվում, բայց միտք, որ ես թողնեմ և հանձնվեմ չի եղել։Առհասարակ հանձնվել ի՞նչ է նշանակում։ Թողնե՞լ և հե՞տ գնալ հին կյանքին։Հին կյանքին կարող եմ վերադառնալ ցանկացած պահի, բայց կարևոր է առաջ գնալը։
-Ըստ Ձեզ ե՞րբ կարող է մարդը համարել, որ հասել է հաջողության և ո՞րն է հաջողության հասնելու գաղտնիքը։
-Իրականում հաջողության հասնելու գաղտնիքներ չկան․ դրանք բացահայտվել են դեռ 90-ականներին։ Հաջողության հասել են բոլորը, բայց հաջողակ լինելը ընտրություն է, երբ դու ցանկանում ես քո ընտրած ոլորտում հաղթել։
-Հաջողության հասնելու համար կարևոր է նաև նպատակների ճիշտ ձևակերպումը։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել նպատակներ և հասնել դրանց։
— Մարդիկ իրենց նպատակի հարցում մինչև վերջ համոզված չեն, որ դա է իրենցը։ Նպատակների ճիշտ ձևակերպումը մարդկանց թույլ կողմերից է։ Նպատակին հասնելու ճանապարհին դու պիտի հստակ հասկանաս,թե ինչ ես ուզում։ Նպատակի հանդեպ կոնկրետություն չկա, երբ նպատակը քո վզին փաթաթել են, իսկ հասարակությունը շատ է այդպիսի բաներ անում և ստիպում է, որպեսզի մենք նպատակ ունենաք դառնալ մեկը, ով իրականում չենք ուզում լինել։
-Ձեր ելույթների թեմաներից է առաջնորդությունը։Ի՞նչ է առաջնորդությունը Ձեզ համար և ի՞նչն է դրա մեջ անփոփոխ։
-Առաջնորդությունը ինձ համար օդի պես մի բան է, որը պետք է յուրաքանչյուր մարդու,բայց ոչ բոլոր մարդիկ ունեն և չեն էլ ունենա։Առաջնորդությունը որպես բնավորության գիծ, կյանքի ընտրություն՝ մարդկային արժեք է։Եվ ինչքան մեծ թվով մարդիկ ունենան,այնքան լավ մեզ և մեր երկրի համար։Ըստ ինձ առաջնորդության մեջ անփոփոխ պիտի լինի մարդասիրությունը և ծառայելու ցանկությունը։Այսինքն, երբ դու հայտնվում ես ընտրության առաջ, կորցնում ես քո սկզբունքները,պիտի առաջնորդվես երկու կարևոր նախապայմանով․ ես ծառայում եմ մարդկությանը և իմ որոշումները պիտի բխեն մարդասիրությունից։Եթե առաջնորդը պետք է ընտրություն կատարի սեփական շահ, թե՞ մարդասիրություն, անկասկած կընտրի մարդասիրությունը։Երբ խախտվում է այս կանոնը կամ փորձում է շրջանցել, ուրեմն վերջ․ նա ավարտեց իր առաջնորդ լինելու ճանապարհը։
-Դուք մեծ աճ եք գրանցում սոցկայքերում և բնական է,որ սոցհարթակներում <<բախվում ենք>> հակակարծիք մարդկանց և,ցավոք սրտի,առավել հաճախ վատ կամ ոչ ադեկվատ մեկնաբանությունների։Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին։
-Խիստ, որովհետև ես կարևորում եմ իմ էջի մթնոլորտը։ Ես տարբերում եմ քննադատությունը վիրավորանքից։ Քննադատություն, երբ մարդ կարող է փաստերով հայտնել իր տեսակետը, այդպիսի դեպքեր շատ քիչ են եղել։Եթե քննադատություն չկա ուրեմն բավական դանդաղ ես առաջ գնում, դեռ այդքան հանրային չի քո արածը։ Քննադատության դեպքում ես ուրախանում եմ, որովհետև դա նշանակում է բավականաչափ լայն զանգված է հատվում իմ կոնտենտի հետ։Իսկ, երբ մարդ պարզապես մտնում և վիրավորական ինչ որ բան է գրում շատ արագ արգելափակվում է և հայտնվում սև ցուցակում։
-Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մեկ բան փոխել աշխարհում, ո՞րը կլինի դա։
-Եթե ասեմ՝ պատերազմներ չլինեն, խաղաղություն լինի, դա հնարավոր չի, որովհետև տնտեսագիտության,փողի ու անհավասարության մեջ պատերազմներ լինելու են և դա հնարավոր չէ կանխել։Կցանկանայի,որ մարդիկ գտնեին, հասկանային ու ընդունեին ավելի լավ հասարակարգ քան տնտեսագիտություն է։
-Նկարագրեք Ձեզ 3 բառով։
-ՈՒրախ, էներգետիկ, նրբանկատ։
-Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը։
-Ուժեղ կողմերից այն է,որ ես կարողանում եմ կապեր ստեղծել ու զարգացնել, իսկ թույլը՝ անհամբեր եմ։
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր ապագան 5 տարի անց։
-Պատկերացնում եմ, որ մենք հանդիպումներ ենք անց կացնում մեծ թվով լսարանի հետ,մեծ թրեյնինգներ ու կրթական հաստատությունների հետ համագործակցություն։Սա 5 տարվա իրական պլան է։
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար և Ձեզ ցանկանում եմ նոր հաջողություններ։
Մեկնաբանություններ