Apple-ից հետո Samsung-ը առաջինն էր, որ բարձրակարգ սմարթֆոնների տուփերից հանեց լիցքավորիչները: Այդուհետ՝ շատ այլ ապրանքանիշեր, ինչպես, օրինակ, Xiaomi-ին, ևս հետևեցին նրա քայլերին:
Վերջին տվյալների համաձայն՝ Samsung-ը կարող է դադարեցնել անգամ մատչելի հեռախոսների համար լիցքավորիչների տրամադրումը: Apple-ը չի տրամադրում լիցքավորման հարմարիչ (ադապտեր) iPhone 13-ի համար: Տուփի մեջ միայն հեռախոսն է ու USB-C-to-Lightning լարը:
Samsung Galaxy-ի թողարկվելիք M և A դասերը տուփի մեջ չեն ունենա լիցքավորիչներ: Samsung-ը կարող է նաև վերացնել բյուջետային համարվող սմարթֆոնների, ինչպիսին են Galaxy F դասի մոդելները, լիցքավորիչները: Առաջին նման մոդելը կարող է լինել թողարկվելիք Galaxy F23-ը: Galaxy F23-ը թողարկվել է Հնդկաստանում ու չունի տուփով վաճառվող լիցքավորիչ: Այս սարքը մրցելու է իր դասի մեջ նման Redmi Note 11T 5G, iQoo Z3, և Realme 9 Pro 5G մոդելների հետ: Նախնական տարբերակի արժեքը Հնդկաստանում սահմանվել է 299 դոլար:
Այնուամենայնիվ, Samsung-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը, բայց կան այդ նորությունը փաստող տվյալներ: Այս ընկերությունները հայտարարում են, որ լիցքավորիչների վերացման նպատակը էլեկտրոնային թափոնների կրճատումն է:
Սակայն շրջակա միջավայրի պահպանության համար մտահոգության ետևում գուցե թաքնված է գումար խնայելու ձգտումը: Այնուամենայնիվ, այս ամենը դեռևս շշուկներ են, և պաշտոնական տեղեկատվություն չկա: Այնպես որ, պետք է սպասել Samsung-ի արձագանքին:
Մեկնաբանություններ