Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին հաղորդում Է փոխադրողը: «Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել Էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: Երկուշաբթի օրվանից՝ մարտի 14-ից, փոխադրողը վերսկսել Է թռիչքները Բիշքեկ եւ Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից կվերսկսվեն չվերթները Բաքու (Ադրբեջան), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ