«Արիշտայի փառատոն Բջնիում» նախաձեռնության շրջանակներում Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղի է ունեցել նոր ֆորմատով փառատոն, որի ընթացքում հյուրերը ոչ միայն համտեսեցին և գնեցին ավանդական արիշտան,այլ նաև հնարավորություն ունեցան մասնակցելու արիշտայի պատրաստման գործընթացին։
Հյուրերը փառատոնին ներկայացվող տաղավարների միջոցով հնարավորություն ունեցան նաև ուսումնասիրել Բջնիի մշակույթը,բարիքները․ խոտաբույսերի տեսականի, ալոճե շղթաներ, խառը չրեր, Բջնիի խնձորից քացախ, Բջնիի խնձորը՝ լցոնած քունջութով, մեղրով, դարչինով․․․Բջնիում ազգային-ավանդական մթնոլորտ էր տիրում ՝ ազգային երգն ու պարը, ավանդական լավաշը, սրտաբաց ու հյուրասեր տեղացիները։
Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (DVV international in Armenia) կողմից։
Բջնիի կոլորիտը ներքևում՝
Մեկնաբանություններ