Փառատոնի ժամանակ կազմակերպվում է գինեգործների շքերթ, վայելում են ազգագրական երգեր, պարեր, անցկացվում են մրցույթներ, վաճառում են արհեստագործական ապրանքներ, տեղի ավանդական ուտեստները,և որ ամենակարևորն է, լինում է գինու տարբեր տեսակների համտես։
2010 թվականին Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ մեծացրեց փառատոնի կարևորությունը։ Զբոսաշրջիկներից զատ ներկա են լինում նաև բարձր պաշտոնյաներ։Փառատոնի նպատակն է զարգացնել գյուղական զբոսաշրջությունը և ներկայացնել մեր հարուստ մշակույթը, պատմությունը և երկրի ազգային առանձնահատկությունները։11 տարիների ընթացքում փառատոնը համախմբել է և՜ տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, և՜ արտադրական գինիների։
Մեկնաբանություններ