Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի ֆուտբոլիստ է, ով իր կարիերայի ընթացքում խաղացել է կատալոնական Բարսելոնա ֆուտբոլային ակումբում։ Չնայած նմանատիպ կարիերայի ընթացքին, նրա մասին հայաստանում շատ քչերը գիտեն։
Այժմ կներկայացնենք 10 հայազգի ֆուտբոլիստների, որոնք իրենց կարիերայի ամբողջ ընթացքում նշանակալի հետք են թողել հայկական և համաշխարհային ֆուտբոլում, նրանցից մի քանիսը լավագույն տարիներն ապրող Հայաստանի հավաքականն են ներկայացրել, մյուսները աչքի են ընկել ֆուտբոլային երկարակեցությամբ և կայունությամբ, իսկ մի քանիսն էլ ունեցել են հաջողություններ դրսում, բայց դրա հետ մեկտեղ հայկական արմատները չեն մոռացել։
10․ Գևորգ Ղազարյան
Գևորգ Ղազարյանը հայաստանի հավաքականի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Փյունիկում հետագայում հանդես է եկել նաև Ուկրաինայի, Ղազախստանի, Պորտուգալիայի, Հունաստանի և Կիպրոսի առաջնություններում։ Ղազարյանը Փյունիկի կազմում 6 անգամ դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն, 1 անգամ նվաճել է երկրի գավաթը և ևս 3 անգամ՝ սուպերգավաթը, 2014-15 մրցաշրջանում Օլիմպիակոսի կազմում դարձել է Հունաստանի առաջնության հաղթող և Երկրի գավաթակիր։ Հանդես է եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ 2007 թվականին նորամուտը նշել է Հայաստանի հավաքականում Պորտուգալիայի դեմ եվրոպայի 2008 թվականի առաջնության խաղղում։։ Հեղինակելով 14 գոլ՝ նա Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ հորիզոնականը կիսում է այս տասնյակի մեկ այլ ֆուտբոլիստի հետ։ Նրա հեղինակած գոլերից կարելի է առանձնացնել Չեխիայի դեմ 2013-ին և Մոնտենեգրոյի դեմ 2016-ին կայացած հանդիպուներում հեղինակած գոլերը, որոնք ի վերջո հաղթական են եղել։
9․ Մարկոս Պիզելի
Ամենահայ Բրազիլացին Իր ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է հայրենի Բրազիլիայում, սակայն 2006 թվականին տեղափոխվել է Հայաստան և կարիերան շարունակել Երևանի Արարատում։ Ակումբային մակարդակում բացի Հայաստանից Մարկոսը խաղացել է Ռուսաստանում, Ղազախստանում, Հունաստանում և նույնիսկ ներկայումս բավականին մեծ հետաքրքրություն իր շուրջը ստեղծած Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ 2008 թվականին ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ստացավ հրավեր Հայաստանի ազգային հավաքականից և իր նորամուտը նշեց Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Իր կարիերայի ընթացքում Մարկոսը հավաքականի կազմում անցկացրեց 68 հանդիպում, այս ցուցանիշով նա Հավաքականի պատմության 9-րդ ֆուտբոլիստն է, ինչպես նաև հեղինակել է 11 գոլ և այս ցուցանիշով նա 4-րդ հորիզոնականն է կիսում Արթուր Պետրոսյանի և Էդուարդ Սպերցիանի հետ։ Իր կարիերայի ընթացքում Արարատի հետ նվաճել է հայաստանի գավաթը 2008-ին Փյունիկի հետ դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն և երկրի գավաթակիր 2009 և 2010 թվականներին։ Ղազախական Ակտոբեի կազմում 2014-ին նվաճել է երկրի սուպերգավաթը, նա նաև դարձել է Հայաստանի առաջնության 2007, 2008, 2010 մրցաշրջանների լավագույն ռմբարկու, 2018-ին Ակտոբեի կազմում դարձել է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաև նույն թվականին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Հայաստանում։
8. Էդուարդ Սպերցյան
Այս ցուցակի միակ ֆուտբոլիստը, ով ներկա պահին խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում Էդուարդ Սպերցյանն է։ Սպերցյանը իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2021 թվականին 20 տարեկան հասակում և այս 5 տարիների ընթացքում հասցրել է անցկացնել 40 հանդիպում և դառնալ 11 գոլի հեղինակ և հանդիսանում է հավաքականի ավագը։ Ակումբային կարիերայում Սպերցյանը հասցրել է թիմի ավագի կարգավիճակով դառնալ Ռուսաստանի չեմպիոն և պատմական նվաճման հասցնել Կրասնոդար ֆուտբոլային ակումբին, որը երբեք չէր դարձել Ռուսաստանի առաջնության չեմպիոն։ Սպերցյանը արդեն իսկ հանդիսանում է հայազգի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և դեռ ունի ժամանակ, որպեսզի հայկական ֆուտբոլում իր դերը էլ ավելի մեծացնի։
7․ Յուրա Մովսիսյան
Հայկական ֆուտբոլի պաատմության լավագույն հարձակվողներից Յուրա Մովսիսյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է ԱՄՆ-ում խաղալով Կանզաս Սսիթի Ուիզարդս և Ռեալ Սոլթ Լեյք ակումբներոմ Հետագայում տեղափոխվել է Դանիական Ռենդերս ակումբ, որտեղից էլ տեղափոխվել է Կրասնոդար, այնուհետև Մոսկվայի Սպարտակ։Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Իրանի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։ Ընդհանուր առմամբ Մովսիսյանը հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում դառնալով 14 գոլի հեղինակ, այս ցուցանիշով նա կիսում է երկրորդ հորիզոնականը Գևորգ Ղազարյանի հետ, հատկանշական է, որ հավաքականում անցկացրած այն խաղերում, որոնցում Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ, հավաքականը պարտություն չի կրել։ Յուրա Մովսիսյանը առաջին և առայժմ միակ ֆուտբոլիստն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ, ով մեկ խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, դա եղել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի հետ ազգերի լիգայի հանդիպման ժամանակ։ Յուրա Մովսիսյանին է պատկանում նաև Հայաստանի հավաքականի պատմության ամենաարագ գոլը, որը նա հեղինակել է Դանիայի դեմ հանդիպման 24-րդ վայրկյանին։ Ակումբային մակարդակում նա հաղսթել է ՄԼՍ-ի գավաթը Ռեալ Սոլթ Լեյքի կազմում, և Շվեդիայի գավաթը Դյուրգարդենսի կազմում։ Անհատական մրցանակներից կարելի է առանձնացնել Ռուսաստանի առաջնության 2012-13 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի տիտղոսը, ինչպես նաև նույն մրցաշրջանի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
6․ Անդրանիկ Թեյմուրյան
Իրանի հավաքականի հայազգի ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում խաղացել է մի շարք ասիական թիմերում, ինչպես նաև Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող Բոլթոն և Ֆուլհեմ ակումբներում։ Նրա միջազգային կարիերան նույնպես բավականի հաջողված է եղել։ Նա 100-ից ավելի հանդիպումներ է անցկացրել Իրանի ազգային հավաքականի կազմում և մասնակցել է 2006 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։ Նա Իրանի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագն է եղել։ Ակումբային մակարդակում նա երկու անգամ դարձել է Իրանի գավաթակիր։ 2013-14 մրցաշրջանում ճանաչվել է Իրանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2014-15 մրցաշրջանում ճանաչվել է Իրանի առաջնության լավագույն կիսապաշտպան։
5․ Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյանը իր ժամանակի լավագույն հայ ֆուտբոլիստն էր, ով բավականին երկար ժամանակ հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն։ Նա իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Հայկական, Ռուսական Իսրաելական և Շվեյցարական ակումբներում։ Արթուր Պետրոսյանը մոտ է եղել Լոնդոնի Արսենալ տեղափոխվելուն, սակայն այդ տեղափոխությունը ի վերջո տեղի չունեցավ։ Նույնիսկ Արսենալում չխաղալը չխանգարեց նրան ունենալ հաջողություններ Եվրոպայում մասնավորապես Շվեյցարիայում։ Շվեյցարական Ցյուրիխի կազմում նա դարձել է 2005-06 մրցաշրջանի Շվեյցարիայի առաջնության չեմպիոն և 2005 թվաականին՝ երկրի գավաթակիր։ Շիրակի կազմում նա դարձել է Հայաստանի 1992, 1994, 1995 մրցաշրջանների չեմպիոն, 1996-ին՝ երկրի սուպերգավաթակիր։ Նաև 1999-ին դարձել է Իսրաելի գավաթակիր։
4․ Խորեն Հովհաննիսյան
Հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Խորեն Հովհաննիսյանը իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Երևանի Արարատի կազմում, որի հետ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր 1975 թվականին, իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր իսկ ԽՍՀՄ մինչև 23 տարեկանների հավաքականի հետ 1976 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
3․ Նիկիտա Սիմոնյան
Խորհրդային ֆուտբոլի պատմության լավագույն հայազգի ֆուտբոլիստը՝ Նիկիտա Սիմոնյանը, մինչ օրս հանդիսանում է Մոսկվայի Սպարտակի պատմության լավագույն ռմբարկուն 160 գոլով, որի կազմում անցկացրել է իր կարիերայի մեծ մասը և բացի ռմբարկուական ձեռքբերումներից նաև 4 անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության չեմպիոն (1952, 1953, 1956, 1958) և 2 անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր (1950, 1958)։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1960 թվականին դարձել է Մելբուռնի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Անհատական մրցանակներից կարելի է առանձնացնել ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկուի 3 մրցանակները (1949,1950,1953)։Նիկիտա Սիմոնյանի մասին խոսելիս նաև կարևոր է հիշել նրա մարզչկան գործունեությունը, որում նա նույնպես խոշոր հաջողությունների է հասել Մոսկվայի Սպարտակի հետ դառնալով ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն ևս 3 անգամ Ակումբի հետ դառնալով ԽՍՀՄ գավաթակիր իսկ Արարատի հետ դառնալով ոսկե դուբլի հեղինակ՝ 1973-ին հաղթելով ԽՍՀՄ լիգան և ԽՍՀՄ գավաթը։ Մոսկվայի Սպարտակը իր մարզադաշտի տրիբունաներից մեկը անվանել է լեգենդար ֆուտբոլիստի պատվին, իսկ Երևանում կա Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց։
2․ Յուրի Ջորկաեֆ
Յուրի Ջորկաեֆը համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ նվաճումներին հասած ֆուտբոլիստ է, ով ունի հայկական արմատներ։ Ինչպես հենց Ջորկաեֆն է նշում նա դաստիարակվել է հայկական մշակույթին շատ մոտ և նույնիսկ ամուսնացել է հայկական եկեղեցում։ Ջորկաեֆի հայրը՝ Ժան Ջորկաեֆը նույնպես եղել է ֆուտբոլիստ և ներկայացրել է Ֆրանսիայի ազգային հավաքականը 1966 թվականի աշխարհի առաջնությունում այդ իսկ պատճառով զարմանալի չէր այն, որ Յուրի Ջորկաեֆը նույնպես ընտրեց ֆուտբոլային ուղին։ Իր ակումբային կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Ակումբային մրցանակներից կարելի է առանձնացնել 1990-91 մրցաշրջանում Մոնակոյի հետ նվաճած Ֆրանսիայի գավաթը Պարի Սեն Ժերմենի կազմում 1995-96 մրցաշրջանում նվաճած ՈՒԵՖԱ-ի գավաթակիրները գավաթը և Ինտերի հետ 1997-98 մրցաշրջանում նվաճած ՈւԵՖԱ-ի գավաթը։ Ակումբային մակարդակում ունեցած հաջողություններից զատ Ջորկաեֆը ունեցել է հաջողված միջազգային կարիերա, Նա ֆրանսիայի հավաքականի հետ 1998 թվականին դարձել է աշխարհի իսկ 2000 թվականին եվրոպայի չեմպիոն։
1․ Հենրիխ Մխիթարյան
Անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը 37 տարեկանում էլ շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակում՝ խաղալով Միլանի Ինտերի կազմում։ Մխիթարյանը հավաքականի կազմում անցկացրած 95 խաղում հեղինակել է 32 գոլ և հանդիսանում է Հայաստանի ազգային ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն։ Չնայած նրան, որ Մխիթարյանը հավաքականի հետ չմասնակցեց որևէ խոշոր միջազգային մրցաշարի, սակայն հենց իր ջանքերի շնորհիվ հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջդիմեց մինչև 30-րդ հորիզոնական, ինչը մինչև օրս ռեկորդային է մեր հավաքականի համար։ Ակումբային մակարդակում Մխիթարյանը էլ ավելի մեծ հաջողություններ ունի։ Փյունիկի կազմում 4 տարի անընդմեջ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող (), 2009-ին՝ երկրի գավաթակիր, 2007 և 2008 թվականներին՝ սուպերգավաթակիր։ Դոնեցկի Շախտյորի կազմում դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն և գավաթակիր (), մեկ անգամ՝ սուպերգավաթակիր։ Դորտմունդի Բորուսսիայի կազմում 2014 թվականին դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։ Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2016-17 մրցաշրջանում դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր և Եվրոպա լիգայի հաղթող ինչպես նաև 2016 թվականի Անգլիայի սուպերգավաթակիր։ 2021-22 մրցաշրջանում Ռոմայի կազմում դարձել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։ Միլանի Ինտերի կազմում 2022-23 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթակիր, 2022 և 2023 թվականներին՝ Իտալիայի սուպերգավաթակիր 2023-24 մրցաշրջանում՝ Իտալիայի չեմպիոն ևս երկու անգամ՝ 2022-23 և 2024-25 մրցաշրջաններում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Մեկնաբանություններ