<<Ոչինչ բան չէ վերջանում, ոչինչ արարած բնության մեջ չէ չքանում>>,- այսպես է սկսում իր միտքը Նալբանդյանի հերոսներից մեկը։
<<Այն տեղ, ինչ տեղ մենք տեսանում ենք մեռելություն, բնությունը սկսանում է մի նոր կյանք․ և բնության համար միևնույն է, թե մի արարած ապրել է այս կամ այն ձևի տակ, նորա կանոնը միայն այս է, որ կյանքը հավիտյան շարունակվի․ և բնությունը մեղավոր չէ, եթե մարդիկ նորա արարածների կերպարանափոխությունքը մահ են համարում։>> Մ․ Նալբանդյան
Հարգանքի տուրք տալով հանճարեղ մտքի փայլատակմանը՝ փորձենք վերլուծել՝ ինչ նշանակություն կտանք սրան յուրաքանչյուրս։
Դեռ հնագույն ժամանակներում, երբ մարդիկ ապրում էին ցեղախմբերով, ընդունված էր առաջնորդությունը տալ իմաստուն մի տոհմի, որը սերնդեսերունդ պիտի ուղի ցույց տար ժողովրդին։ Պատմական Հայաստանում գահը փոխանցվում էր ժառանգաբար, ասել է թե՝ հորից որդի։ Այնպիսի հայտնի տոհմեր, ինչպիսին Մամիկոնյաններն էին տասնյակ տարիներ երկրին տվել են հզոր սպարապետներ։
Վերադառնալով արդի հասարակություն՝ կտեսնենք, որ դարերով եկած սովորույթը շարունակվում է մինչ օրս։ Բազմաթիվ պահպանողական ընտանիքներում ընդունված կարգ է մասնագիտության փոխանցումը հաջորդ սերնդին։ Հայաստանի հանրահայտ գիտնականներ իրենց կարողությունը ժառանգել են հայրերից և պապերից։ Այս երևույթը շրջանառվում է հատկապես արհեստավոր խավի շրջանում։ Բոլորիս քաջ հայտնի նկարիչներից, քանդակագործներից և դարբիններից շատերը, գտնվելով տաղանդի գոյացման բարենպաստ պայմաններում, այսինքն՝ նույն մասնագիտության մեջ հմտացած ընտանիքներում, տեսնելով առօրյա կյանքում այդ տաղանդի օգտագործումը, դարձել են նույնպես դրա կրողն ու փոխանցողը։
Այդ բնական գործընթացը ստացել է իր անվանումը և լայն կիրառումը հատկապես Հնդկաստանում։ Հնդկական փիլիսոփայության հիմնական գաղափարը՝ <<սանսարա>>-ն՝ աշխարհներում ծննդի և մահվան շրջապտույտը , դարձել է մի շարք կրոնների հիմք և հետևորդներ ունի աշխարհի տարբեր ծայրերում։
Որպես եզրահանգում կարող ենք նշել, որ այս երևույթը իրենից հավերժ պտտվող անիվ է հիշեցնում, որը կանգ չի առնում որևէ խոչընդոտի առջև և գործում է ըստ բնության սահմանած բոլոր կանոնների։
Բայց հավերժական մենամարտը՝ հայրերի և որդիների, շարունակում է մնալ օրենքներից շեղվելու ձգտումը։ Որդիները խուսափում են ավանդույթը պահել և փորձում են հասնել ինքնուրույնության սեփական ոլորտներում։ Հայրերն էլ իրենց հերթին պարտադրում և ստիպում են հետևել դարավոր ավանդույթին՝ չընդունելով որդիների ազատամտությունը։
Չմոռանալով մեր հողեղեն ծագման մասին՝ հարկ է նշել, որ իրադարձությունների շղթան մեզ հետապնդում է նույնիսկ այստեղ, երբ, ծնվելով հողից, մենք դառնում ենք հող՝ որակավորելով դա մահ, մինչդեռ ժամանակի մեծամեծերն ասել են․
<<Մարդը հող դառնալով չի կորցնում իր գոյությունը, այլ կերպարանքը միայն>>։
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Մեկնաբանություններ