Ադրբեջանի մշակույթի նախարարությունն աշխատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում արցախյան Շուշի քաղաքն ընդգրկելու ուղղությամբ, գրում է minval.az-ը:
Ներկայում Creative Cities Network-ն ընդգրկում է աշխարհի 90 երկրի 295 քաղաք։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Մեկնաբանություններ