Книга есть жизнь нашего времени. В ней все нуждаются — и старые и молодые.
Ժամանակակից հայկական իրականության մեջ առանձին տեղ են զբաղեցնում երիտասարդ գրողները:Նրանք ստեղծագործում են տարբեր ժանրերով,նրանց մտքերը նոր են ու խճճված:Ժխտել չենք կարող,որ նոր սերունդը նախընտրում է կարդալ ու ուսումնասիրել այն ստեղծագործողներին,որոնք իրականության պատկերներ են ներկայացնում և իրենց մտքերը փոխանցում են ընթերցողին: Նյութի նպատակն է բացահայտել մերօրյա թաքնված գրողին,ու հետաքրքրություն առաջացնել դեռ չտպագրված գրքի հանդեպ:
«Треугольник» գրքի հեղինակ՝ Անահիտ Հակոբյան:
Հեղինակի հետ փոքրիկ հարցազրույց ունեցանք,որը բավականին բովանդակալից էր.
—Ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է գիրք գրեք:
-Գիրք գրելու ցանկությունը առաջացավ այն պահից, երբ զգացի, որ ամեն ինչ կուտակվել է իմ մեջ,ու դա պետք է փոխանցել մարդկանց:
—Վերնագիրը ընտրելիս ի՞նչ տարբերակների մեջ եք տատանվել:
-Վերնագիրը միանգամից եմ ընտրել որովհետև եռանկյուն շատ եմ սիրում, ու ինձ համար ամեն ինչի հիմքը եռանկյունն է:
—Թվարկեք 3 գիրք, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ձեր աշխարհընկալման վրա:
-Шопенгауэр Артур «Метафизика половой любви», Ստեֆան Ցվայգի ու Դանթեի գրքերից:
—Եղե՞լ է,որ գիրք ընթերցելիս հասկանաք,որ կերպարներից մեկի հետ նմանություններ ունեք:
-Այո՛, եղել է: Գիրքը՝Анна Бергстрем «50 оттенков безумия. Вселенная внутри»:Կարդալիս զգում էի, որ գլխավոր հերոսուհուն եմ շատ նման:
—Երեք բառ,որ կնկարագրեն ձեզ ամբողջովին:
-Ուժեղ, արդար,ազատ:
—Ինչպիսի՞ն պետք է լինի այն ընթերցողը,որը կկարդա ձեր գիրքը:
-Ընթերցողը պետք է լինի գազափարով լի մարդ, որպեսզի գրքից վերցնի այն ամենը,ինչը ես ուզում եմ տալ:
—Գրական ի՞նչ կեղծանուն կսազեր ձեզ:
-Suspiria
—Գրքի ժանրը՞:
-Գիրքը տարբեր կերպարներ է ներկայացնում,ու ամեն կերպար առանձին ժանր է ներկայացնում,ես կասեի՝«art house»:
Գրքի բովանդակության մասին Անահիտը շատ մանրամասն չխոսեց:Ուզում է՝ընթերցողն ինքն ասի՝ինչպիսին էր գիրքը,ու ինչ տվեց իրեն:
Իսկ վերջում հավելեց.
-Եռանկյունին մարդկանց մոտ միավորում է երեք բան՝ վախ, ցանկություն և ցավ:
Գիրքը կհրատարակվի 2022 թվականին:
MX Player for PC snaptube pc minecraft download pc instaup apk gbwhatsapp apk
Մեկնաբանություններ