Կիրակի՝ հոկտեմբերի 3-ին, TEENSLIVE-ը կազմակերպել էր միջոցառում-հանդիպում՝ բուլիինգ թեմայով։ Նախ ասեմ, թե ինչ է TEENSLIVE-ը։ Այն հարթակ է՝ ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Այն օգնում է երիտասարդ ու դեռահաս աղջիկներին ու տղաներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու բարձրաձայնել այն խնդիրները, որոնց հետ իրենք առնչվում են դեռահասության տարիքում։ Հանդիպումը կազմակերպել էր TEENSLIVE-ի ամբողջ թիմը՝ իրենց կամավորների հետ միասին։ Հանդիպմանը հրավիրված էին դեռահասների կողմից շատ սիրելի ինֆլյուենսերներ Հայկ Մկրտչյանն ու Զառա Ղազարյանը։ Հանդիպմանը ներկա էին մեծ թվով դեռահասներ ու ժամանակ առ նրանց թիվն ավելանում էր։
Կիրակի օրվա թեման, ինչպես արդեն ասացի, դեռահասության շրջանում հանդիպող ու շատ կարևոր խնդիրներից մեկն էր՝ բուլիինգը, որի մասին, ցավոք, քչերը գիտեն։
Հանդիպման ընթացքում մասնակիցներն իմացան՝ ինչ է բուլիինգը, ինչ տեսակներ այն ունի, իմացան՝ ինչ դերեր կան բուլիինգում և որ ամենակարևորն է, իմացան, թե ինչպես կարելի է կանխարգելել կամ հաղթահարել բուլիինգը։
Հայկն ու Զառան խոսեցին մի շարք թեմաներից, ինչպիսիք էին էմոցիոնալ կրթվածությունը, դժվարությունները դպրոցական ու դեռահասության տարիքներում, հոգեկան և էմոցիոնալ առողջությունը և շատ այլ կարևոր թեմաներ, որոնց մասին հաճախ լռում են թե՛ ծնողները, թե՛ երեխաները։ Այնուհետև մասնակիցներից մի քանիսը ներկայացրին իրավիճակներ, երբ իրենք ենթարկվել էին բուլիինգի կամ ականատեսն էին եղել նման իրավիճակի։ Մասնակիցների պատմությունները լսելուց հետո արվում էին հետաքրքիր քննարկումներ կամ տրվում էին խնդրի լուծման առաջարկներ։Իսկ վերջում հանդիպումն ավարտվեց փոքրիկ խաղ-մրցույթով, որի արդունքում մասնակիցներից 3-ը տուն վերադարձան նվերներով։Իրականում շատ հաճելի է տեսնելը, որ մեր երկրում կան նման հարթակներ՝ պատրաստ դեռահասներին օգնելու, որովհետև սա այն տարիքն է, որ խոցելի է և ամենից շատ կարիքն ունի ուշադրության ու աջակցության։
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Մեկնաբանություններ