Նկարում 44 օրյա պատերազմին մասնակցաց և անմահացած կանաչաչյա հերոս Մխիթար Գալեյանն է,նույն ինքը <Դուխավիկ Մխոն>։
Մխիթար Գարիկի Գալեյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 17-ին։2006-ին հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց։Ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել 149 ավագ դպրոց։Միաժամանակ ուսանել է ռուս-հայկական սլավոնական համալսարանի 0 կուրսում։2018 թվականին ընդունվել է նույն համալսարանի <Քաղաքագիտության> բաժին,որտեղ սովորել է 4 ամիս։2019 թվականի հունվարի 17-ին զորակոչվում է բանակ։Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։
Բնավորությամբ լիդեր էր,ընկերասեր,ուրախ,տաքարյուն,նպատակասլաց։Նպատակասլացության ապացույցն այն է,որ նպատակ էր դրել ընդունվել համալսարան անվճար և այդպես էլ արեց։
Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել։ <Ամեն ինչ լավ է․․․> Այս է եղել Մխիթարին ուղղված բոլոր հարցերի պատասխանը՝անգամ պատերազմի օրերին․․․
Մխիթարը աչքի էր ընկնում իր խիզախությամբ,ինչն ակնհայտ է անգամ իր անունից՝ ԴՈՒԽԱՎԻԿ ՄԽՈ։
Նա խիզախ է եղել նաև ռազմի դաշտում։Իր հրամանատարի՝Ալբերտ Խաչատրյանի,մահից հետո ինքն է վարել մարտը։Մխիթարը սերժանտ էր,դիրքի ավագ։
Մխիթարը ինչպես արդեն ասացի ընկերասեր էր,շատ ընկերասեր․․․Մխիթարը իր հատկանիշներից և սկզբունքներից չէր հրաժարվել անգամ մարտի դաշտում։Նա զոհվել է ընկերոջը փրկելիս։
Մխիթարը և իր երկու ընկերները՝Հայկը(Ռիժիկը) և Աբիկը միասին են եղել կռվի դաշտում։Աբիկը վիրավորվել է,իսկ Մխիթարն ու Հայկը չեն թողել իրենց վիրավոր ընկերոջը։Նրանք վահան են հանդիսացել իրենց ընկերոջ համար և տեղում անմահացել։
Կանաչաչյա հերոսի մասին անվերջ կարելի է խոսել։Բայց շատ հատկանշական է այս պատմությունը հերոսի մասին։Մխիթարը և իր ընկերը զրույց են ունեցել պատերազմի մասին։Այն հարցին,թե Միխ ինչպես կվարվես պատերազմի ժամանակ,Մխիթարը պատասխանել է․
-Հավանաբար կփախչեմ,չեմ կարող մորս աչքերը թաց թողնել․․․
Այստեից կարելի է ենթադրել,որ Պատերազմը ստեղծում է այնպիսի միջավայր,որտեղ բացահայտվում են մարդու իրական որակները։Պատերազմի դաշտում է երևում իսկական հայրենասերը,իսկական հերոսը։
Ըստ երևույթին Մխոն անգամ իրեն լավ չի ճանաչել։Մարդը իրականում բացահայտվում է կյանքի ամենածանր վարկյաններին․․․
Ինձ թվում է գուցե նման բաներ ասել են մեր նախկին փառապանծ հերոսները՝Հունան Ավետիսյանը,Նելսոն Ստեփանյանը,ովքեր իրենց կյանքը զոհել են իրենց ընկերներին փրկելու համար։Իսկ կա արդյոք ավելի մեծ առաքելություն տղամարդու կյանքում։Մեծ հարց է․․․
Կարդալով,լսելով նման դրվագներ ՝ես երբեմն մտածում եմ այն հոգեկան ապրումները,որ մենք ստանում ենք այս հերոսական դրվագների մասին լսելիս արժե նրանց վերածել խոսքերի։Գուցե դրանից նրանք մի փոքր արժեզրկվում են,բայց այնուամենայնիվ դրանց մասին միշտ խոսել է պետք,տարածել։Այդ քաջերի մահը հիմք է ստեղծում մեր ապագա մյուս քաջ հայորդիների ի հայտ գալուն․․․
Եվ այս դրվագներին ծանոթանալիս ես հասկանում Խորենացու անմահ խոսքերի ներքին իմաստը՝<Մահ իմացյալ ԱՆՄԱՀՈԻԹՅՈՒՆ է,մահ ոչ իմացյալ ՄԱՀ է․․․>
Անմահ հերոս Մխիթար Գալեյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին և այժմ հանգչում է Եռաբլուրում։
Մեկնաբանություններ