Մենք՝ յուրաքանչյուրս, ձգտում ենք հոգեկան հանգստության՝ իրապես երջանկության: Փորձում ենք մոռանալ օրվա հոգսերն ու խնդիրները: Երբեմն դա մեզ հաջողվում է, բայց եթե չի հաջողվում, ապա ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Այս դեպքերում ամենևին էլ ամոթ չէ դիմել հոգեբանի օգնությանը: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հոգեբանի միջամտություն, ինչպիսիք են՝ տրամադրության, անհանգստության, հուզական կամ նաև ինքնագնահատականի հետ կապված խնդիրները:
Հարաբերություններում խնդիրներ, հաղորդակցության բացակայություն կամ ընտանեկան խնդիրների առկայություն, սրանք այն ասպեկտներն են, որոնք կարող են տանել հոգեբանի հետ խորհրդակցության:
Ամեն հարց ունի իր տրամաբանական լուծումը: Երբեք մի՛ հուսահատվեք, պարզապես մտապահեք այս մի քանի հոգեբանական խորհուրդները և ձեր կյանքում ամեն բան էլ ավելի կհեշտանա:
-
-
Ոչ ոք ոչ մեկին չի լքում․ Պարզապես նա ով մնացել է կարծում է, թե իրեն լքել են։
-
Դեպրեսիան տրվում է մարդուն, որպեսզի նա կարողանա մտածել իր մասին։
-
Եթե մարդը չի կարող որևէ լավ բան ասել իր մասին, բայց ուզում է ասել, նա սկսում է վատ բաներ ասել մյուսների մասին:
-
Եթե Դուք լավ կարծիք ունեք ինքներդ Ձեր մասին, ապա Ձեր ինչի՞ն է պետք մյուսների լավ կարծիքը։
-
Արա այն ինչ ուզում ես ու թույլտվություն մի խնդրիր։ Կարող է հանկարծ մերժվես։
-
Ավելի լավ է շփվել լավ գրքի հետ, քան դատարկ մարդու։
- Սիրելու և միայնությանը դիմանալու կարողությունները հոգևոր հասունության նշաններ են։ Ամենալավ բաներն անում ենք այն ժամանակ, երբ մենակ ենք։
-
Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը, բայց գիտեմ դեպի ձախողում տանող ճանապարհը։ Դա այն է, երբ ցանկանում ես բոլորին դուր գալ։
-
Չկա տղամարդու կամ կնոջ տրամաբանություն, պարզապես կա խելամիտ մտածելու ունակություն։
-
Եթե ցանկանում ես ճանաչել քո հիմնական թշնամուն, ապա նայիր հայելու մեջ ու փորձիր հաշտվել ինքդ քեզ հետ։
- Ընկերների հետ զրուցելը հաճելի է, իսկ թշնամու հետ՝ օգտակար։
-
Հարաբերությունները խզելու և աշխատանքից ազատվելու միակ հարգելի պատճառը՝ ընձեռնված պայմաններում անհատական աճի անհնարին լինելն է։
-
Կիսիր ուրախությունդ և՛ ընկերներիդ, և՛ թշնամիներիդ հետ։ Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ կտխրի։
-
Մի ընկիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, որտեղ այն ապրում է։ Կարող եմ հուշել, թե որտեղ է ապրում քո երջանկությունը։ Դա հենց դու ես։Եվ դրա ճանապարհը քո բոլոր հնարավորությունների առավելագույն զարգացումն է: Երջանկությունը պատշաճ կազմակերպված գործունեության «կողմնակի» արդյունք է:
-
Եթե ցանկանում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, դա նշանակում է, որ դու ապրում ես այդ անձի համար։
-
Հասիր հաջողության և բոլոր վիրավորանքները կանցնեն։
-
Եվ իհարկե անկախ ամեն ինչից ապրեք խաղաղ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:
Մեկնաբանություններ