Մեր օրերում ֆուտբոլը համարվում է ամենահայտնի սպորտաձևը, և զարմանալի չէ այն, որ լավագույն սպորտաձևը ներկայացնող մարզիկները հաճախ հանդիպում են այս կամ այն ամսագրի շապիկին, հանրահայտ կայքերինյութերում և հեռուստահաղորդումների ամենապահանջված հյուրերից են հանդիսանում:
Այս ամենը սկսեց 1990-ականներից, երբ ֆուտբոլ եկան միլիոնավոր դոլարների հասնող ներդրումները: Ֆուտբոլը դարձավ մի մեծ բիզնես ծրագիր: Նախկինում անհավանական համարվող տրանսֆերային արժեքները արդեն իրական էին։ Այդ ժամանակների թանկարժեք տրանսֆերներից էին՝ Բրազիլացի Ռոնալդոն, Դենիլսոնը, Քրիստիան Վիերին և այլք:
Հենց 90-ականներին ֆուտբոլիստները սկսեցին առավել հաճախ հանդիպել գովազդային վիդեոհոլովակներում։
Եկավ 21-րդ դարը և իր հետ բերեց նոր հնարավորություններ:
2000-ականների ֆուտբոլում էլ հենց սպորտը առավելապես մոտեցավ շոու բիզնեսին և այդ ոլորտները իրար առաջինը կապեց Դևիդ Բեքհեմը: Նրան հաճախ կարող էինք տեսնել ինչ-որ ֆիրմայի գովազդային հոլովակում:
Նոր դարը բերեց նորգումարներ, և այժմ 50 միլիոն եվրո մեկ խաղացողի համար վճարելը սովորական երևույթ էր: Այդ տարիների թանկարժեք ֆուտբոլիստներն էին՝ Զինեդին Զիդանը, Ռոնալդինյոն, Ջիանլուիջի Բուֆֆոնը, Քրիստիանո Ռոնալդուն և Կական:
21-րդ դարի առաջին տասնամյակը նշանակալի դեր ունեցավ ֆուտբոլային բիզնեսի առաջընթացի համար:
2010-ականներին ֆուտբոլը ակտիվ կերպով ներխուժեց համացանց, իսկ ֆուտբոլում սկսեց 2 հզորագույն խաղացողների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանը: Նրանք շարունակեցին շոու բիզնեսը մոտեցնել ֆուտբոլին:
Այդ տարիներին մեծ հայտնիություն ունեցան նաև Ֆուտբոլային խաղերը, ինչպիսիք են Pro Evolution Soccer-ը և FIFA-ն, որոնց շապիկներին լինում էին այդ տարիների լավագույն ֆուտբոլիստների նկարները:
Այս տարիներին ֆուտբոլիստների տրանսֆերների վրա մեծ ազդեցություն էին ունենում տուտբոլիստների գործակալները և հենզ այդ պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կտրուկ աճեցին:
Առայժմ ամենաթանկարժեք տրանսֆերը հանդիսանում է 2017-ին Նեյմարի տեղափոխությունը Բարսելոնային ՊՍԺ, որը արժեցել է 222 միլիոն եվրո։
2021 թվականի հոկտեմբերի 7-ին Նյուքասլ ֆուտբոլային ակումբի սեփականատեր դարձավ Սաուդյան Արաբիայի արքայազն Յասիր ալ Ռումայյանը և այդ ձեռքբերումով նա նոր թանկարժեք տրանսֆերների հեռանկար բերեց: Նեյմարի տրանսֆերային ռեկորդի գըրազանումը այլևս սարերի հետևում չէ։
Ահա այսպես ֆուտբոլը դադարեց լինել պարզապես սպորտաձև և դարձավ մի մեծ բիզնես նախագիծ:
Մեկնաբանություններ