Անունդ սրտումս պահած՝ ես շարունակում եմ ապրել։ Եվ որովհետև պատերազմները ինչքան էլ խլեն քեզ ինձանից, սրտիցս անունդ չեն կարող խլել։
Հիմա քեզնից շատ հեռու եմ, բայց եկել եմ ասելու.
-Ողջու՛յն, Բերձոր։
Բերձորը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի քաղաքներից է։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 50կմ հեռավորության վրա։
Քաղաքում գործում էր երկու միջնակարգ դպրոց, երաժշտական և սպորտի դպրոցներ, մեկ մանկապարտեզ և մի շարք այլ կառույցներ։
Ես սովորել եմ տեղի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Մինչև դպրոց հասնելը 200֊ից ավելի աստիճան էինք բարձրանում, և եթե մինչև 2020 թվականի սեպտեմբեր աստիճաններն անգույն էին և ձանձրալի էր դպրոցի ճամփան, ապա նույն թվականի սեպտեմբերից երեխաները դպրոց էին բարձրանում գունագեղ աստիճաններով։ Ինչպե՞ս։ Ես,իմ ընկերները և մեր ուսուցիչը ամառվա ընթացքում գունազարդեցինք աստիճանները և այն անվանեցինք 《Հեքիաթային ճանապարհով դեպի դպրոց》
Անասելի հաճույք էր տեսնել, թե ինչ ուրախությամբ էին ցածր դասարանի երեխաները բարձրանում աստիճաններով։ Ցավոք, մի քանի օր հետո այն երազանք մնաց։
Բերձորի պատմամշակութային կառույցը Սուրբ Համբարձում եկեղեցին է, որը կառուցվել է 1998 թվականին։
Բերձորում կար հուշարձան, որտեղ էլ անցկացվում էր հիշատակի և Արցախյան տոն օրերին նվիրված միջոցառումները։
Քաղաքի սկզբնամասում էր գտնվում Արցախի հերոս Մոնթեի անունը կրող պուրակը։ Այնտեղ նույնպես կազմակորպվում էին ժամանցայիկ միջոցառումներ երիտասարդների կողմից։
Գործում էր թանգարան, որտեղ էլ կազմակերպվում էին միջոցառումներ կապված գրականության, մշակութի հետ։
Բերձորի բնությունը հեքիաթային էր։ Առհասարակ կյանքն այնտեղ հեքիաթային էր։
Իսկ ես շարունկում եմ անունդ բարձր պահել, և շարունակելու եմ գրել քո մասին հույսով, որ մի օր անպայման գալու եմ քեզ մոտ և բարձր գոռալու եմ.
-ՈՂՋՈՒ՛ՅՆ, ԲԵՐՁՈՐ։
Մեկնաբանություններ