Բանակի տոնին ընդառաջ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում տրամադրությունը տոնական էր։
Զինվորական գեղեցիկ համազգեստներով երեխաները հայոց բանակի տոնը շնորհավորեցին թեմատիկ երգու ու պարով, բանաստեղծություններով և բեմադրություններով։ Այս փոքրիկներն են, ովքեր շենացնելու են մեր երկիրը, նրանք են իրենց ուժը ժառանգելու Մոնթեից, Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արարատից և մեր սահմանապահ քաջ տղաներից։ Նման միջոցառումները բարձրացնում են բանակի ու զինվորի դերը մեր ապագա սերունդների գիտակցության մեջ։
Մանկապարտեզի սաների և դաստիարակների տպավորիչ ելույթներով հայոց բանակի հոբելյանը կրթօջախում վերածվել էր ուրախ և ջերմ տրամադրության: Հայոց կրթօջախներում են ձևավորվում մեր հայրենիքի վաղվա պաշտպաններն ու պահապանները, որոնցով ամուր ու հաստատուն է մեր բանակը, զորեղ՝ հայի ոգին: Յուրաքանչյուր մանկավարժ այդ լուսավոր գործի ջահակիրն է։
Մեր ազգային բանակը հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի ծնունդն է։
Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին։
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Մինչ ողջ ազգը մի մարդու նման ոտքի է կանգնել, որպեսզի կիսի արցախցի մեր հայրենակիցների բեռը, հայտնվել են սրիկաներ, որոնք որոշել...
Կարդալ ավելինDetails
Մեկնաբանություններ