Հայտնի Apple Pay ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանում։ Թվայնացնելով ձեր բանկային քարտն այս ծառայության մեջ կարող եք կատարել անհպում վճարումներ այս համակարգի միջոցով այն վաճառակետերում, որտեղ ընդունվում են քարտային վճարումներ, պարզապես պետք է մուտք գործել Apple wallet դրամապանակ, սեղմել Add կոճակի վրա և սկանավորել ձեր բանկային քարտը տեսախցիկի միջոցով։ Այս պահին գործում են հետևյալ բանկերում՝ Acba bank, Ameria bank, Ardshin bank, Converse bank, Ineco bank:
Մեկնաբանություններ