« Երևանում ծով չկար , բայց շատ ձյուն կար : Յոթանասունականների ձյունը ոչ թե գալիս էր քաղաքի վրա , այլ քաղաքն էր մտնում ձյան տակ ՝ կզակը մտցնում ձյան մեջ ու նայում անցուդարձին : Ձմռանը Երևանում , երբ ձյունը շատ գալիս էր ու նստում , փոխվում էր քաղաքի ձայնը , ցնդելու հաճելի խլություն էր մտնում քաղաքի ձայնի մեջ՝ ընտանեկան ակուստիկա » :
Լուսինե Հովհաննիսյան , Երևան ամսագիր :
Մեր սիրելի մայրաքաղաքը՝ Երևանը , մոտ 2855 տարեկան է : Դարերի ընթացքում այն շատ է փոփոխվել և փոխել մեզ՝ երևանցիներիս : Եվ արդեն 10 տարի է ինչ Երևան ամսագիրը մեզ է ներկայացնում այդ փոփոխություններն ու քաղաքի ամենամսյա նորությունները :
Ամսագրի շապիկները յուրաքանչյուր համարի համար տարբեր են : Դրանցում դուք կգտնեք ձեզ հոգեահարազատ երկխոսություն ինչ— որ առաջադեմ երիտասարդի հետ , նորելուկ ստեծագործողների գրվածքներից պատառիկներ կամ պարզապես հոդված , որտեղ պատմվում է ամենահետաքրքիրի՝ թանգարանների , հուշարձանների, կամ օրինակ ռոք երաժշտության ծննդի և վերելքի մասին : Առաջին էջում հաճախ տեղ են գտնում ամսվա նոր գրքերի բովանդակային նկարագրությունները և հնարավորություն տալիս ծանոթանալու « մեր սերնդի » բանաստեղծների հետ : evnmag.com կայքում ընտրելով «արխիվ» բաժինը կարող եք ծանոթանալ համարներին և ընթերցել դրանք առցանց տարբերակով : Ամսագրերն անվճար են . դրանք կարող եք ձեռք բերել քաղաքի տարբեր ժամանցի վայրերից:
Մեկնաբանություններ