Thanksgiving day (գոհաբանության օր)
Գոհաբանության օրը պետական (ազգային) տոն է Միացյալ Նահանգներում և Կանադայում: Այդ տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը, իսկ Կանադայում հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Գոհաբանության օրվանից սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Ծննդյան տոները և շարունակվում մինչև Ամանոր ։ Գոհաբանության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրության ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն։ Ավանդական իմաստով, նման տոնը աշնան վերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին՝ հարուստ բերքի և պտուղների առատության համար։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում այդ տոնը զգալիորեն կորցրել է իր կրոնական ...
Կարդալ ավելինDetails