Երիտասարդության սիրելի վայր դարձած ցուցասրահը
Վերջին շրջանում մեծացել է երիտասարդների հետաքրքրվածությունը թանգարանների և մշակութային ցուցադրությունների հանդեպ։ Ուսումնասիրությամբ նկատեցինք, որ շատերը իրենց սիրելի վայրն են սկսել համարել Հայաստանի նկարիչների միության շենքի առաջին հարկում գտնվող ցուցասրահը։ Այստեղ ցուցահանդեսները պարբերաբար թարմացվում են։ Հոկտեմբերի 14-ից գործում է Մհեր Չատինյանի՝ «Ամենը ձեզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Չատինյանի կտավներում գույները և հերոսները մի առանձին աշխարհ են, առանձին «պատմվածք», որը այնքան հաճելի է կարդալ։ Ներկայացնում ենք մի քանի նկարներ, որոնք, վստահաբար, ձեզ կստիպեն բաց չթողնել այս ցուցադրությունը։ Հետագա ցույցադրությունների մասին կարող եք տեղականալ՝ այցելելով Աբովյան 16՝ Հայաստանի նկարիչների միության շենք։ Տատս Հնձվորը Ave Maria
Կարդալ ավելինDetails