Ա
րցախյան վեջին պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, ու պատերազմից հետո
Արցախում շատ բան է փոխվել:Փոխվել են Արցախի սահմանները,արցախցիների առօրյան,կենսակերպը,բայց մի բան կա,որ Արցախում փոփոխման չի ենթարկվել,թեկուզ նոր սահմանների ու իրավիճակի պայմաններում. Արցախի սիրտը միևնույն է, հայերեն է զարկում:
1 տարի առաջ արցախցիները ապրում էին հասարակ առօրյայով ՝ մանկապարտեզ,դպրոց,համալսարան, աշխատատեղ,ինչու ոչ ՝ վաստակած հանգիստ,բայց հիմա գրեթե բոլորի առօրյան մեկ է դարձել։Նույնն են մտածմունքները,խոհերը ու եթե առաջ
արցախցիների աղոթքները առ Աստված ամենատարբերն էին,հիմա արդեն մեկ տարի է,ինչ արցախյան եկեղեցիների ղողանջները առ երկինք ու բարձրյալին են ուղեկցում 3 խնդրանք ՝ «Արցախ աշխարհին խաղաղություն,ազատություն եղբայրաց գերելոց,արքայություն հանուն Արցախի հերոս ննջեցելոց»:
Ինչպես աշխարհ եկող յուրաքանչյուր մարդ,արցախցիները ևս եկել են ազատ ու անկախ ու հատկապես իրենց ընտրությունները կատարելու մեջ, բայց Արցախի երկնքի հովանու ներքո կյանք գալով,մի պատգամ ունեն,որից հրաժարվել կամ դրա մեջ ընտրություն կատարել չեն կարող. Արցախում ապրելն է,Արցախը օր-օրի շենացնելը ՝ հանունի ու ընդդեմի միախառնուրդ սկբունքով: Հանուն հայրենիքի ու ընդդեմ թշնամու:
Արցախը վերականգնելու է իր սահմանները. պատմական արդարությունը վերականգնվելու սովորություն ունի:
Ազատ Արցախը կրկին իր ողջ լայնությամբ ու երկարությամբ է իր սիրելի սովորույթը ի կատար ածելու ՝ իր Ազատ տարածքում ողջունելու իր բոլոր բարեկամներին:
Արցախը հային,հայը Արցախին:
Մեկնաբանություններ