Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:
Մեկնաբանություններ