Բելլա Հադիդը ծնվել է Վաշինգտոն քաղաքում: Դեռ մանուկ հասակից զբաղվել է մոդելային կյանքով:Ամերիկուհի հայտնի մոդելն աշխարհահռչակ ճանաչում է ձեռք բերել՝ իր գեղեցկությամբ գրավել աշխարհը:Մոդելի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ նրա արտաքինը կատարյալ ճանաչվեց: Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դը Սիրլվան մոդելի դեմքի համար կիրառել է «Ոսկե հատման» ֆորմուլան, որը սահմանել է Լեոնարդո դա Վինչին: Պարզվել է` նրա դեմքի մասերի հարաբերակցությունը 94,35 %–ով մոտ է կատարելությանը։Մոդելի կյանքը և աշխատանքային գործունեությունը շատ հագեցած է:
2015,2016 և 2017 թվականներին պրոֆեսիոնալների քվեարկության արդյունքներով ճանաչվել է «Տարվա մոդել»:Այժմ IMG Models գործակալության անդամ է: 2020 թվականին գեղեցկուհի մեգամոդելը նկարահանվել է Versace-ի նոր կանացի բույրի «Dylan Blue»-ի գովազդում:Լուսանկարները շքեղ են ստացվել, որտեղ Բելլան ունեցել է տպավորիչ տեսք:
Նույն թվականին «Burberry»-ի գովազդային արշավի դեմքն է դարձել, ներկայացրել է նոր «The Pocket» կոչվող պայուսակները:
Բելլա Հադիդի քույրը՝ Ջիջի Հադիդը նույնպես մոդել է, ինչպես նաև հեռուստաաստղ: Ընդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում: Մոդելն համագործակցում է Vogue Eyewear-ի հետ 2017 թվականից: Նրանք համատեղ ուժերով ստեղծել են օրիգինալ դիզայնով արևապաշտպան ակնոցների 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն:
Հադիդն անկեղծացել է, որ նրան քննադատել են իր կազմվածքի համար, որը ձևավորվել էր տարիներ շարունակ վոլեյբոլով զբաղվելու հետևանքով: Սակայն 2015 թվականին Ժան Պոլ Գոտյեն ցանկացել է, որ նա փայլի պոդիումի վրա և հնարավորություն է տվել սկսել իրական մոդելային կարիեռա:
Մինչ այդ նրան առաջարկել են պոդիումի վրա կրել այնպիսի հագուստ, որը կքողարկեր իր սպորտային կառուցվածքը: Հիմա Ջիջին համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների հետ:
2020 թվականին մայրացել է:Սակայն հղիության ընթացքում չի դադարեցրել իր գործունեությունը: Հրապարակել է պրոֆեսիոնալ ֆոտոշարք և արժանացել երկրպագուների գեղեցիկ ու հաճելի մեկնաբանություններին:
Գեղեցկուհի քույրերը միասին մասնակցել են Նյու Յորքում տեղի ունեցած լեգենդար Կառլ Լագերֆելդին նվիրված երեկույթին, որը կազմակերպել էր V Magazine-ը: Ահա այսպիսի բուռն և հետաքրքիր աշխատանք են ներկայացնում մեզ մեկ տան երկու հայտնություններ:Նրանք միասին մասնակցում են ամենատարբեր ֆոտոշարքերին և իվենթներին: Տեքստին կից կցուցադրենք ևս մի քանի լուսանկար հայտնի բրենդների հետ աշխատանքի ընթացքից:
Բելլա Հադիդը վստահորեն հայտարարում է, որ ցանկանում է նմանվել իր մայրիկին և քրոջը: Քույրերի միջև եղած սերն ու հարգանքը չափազանց մեծ է: Նրանք օգնում և աջակցում են միմյանց ոչ միայն կյանքում, այլև գործնական աշխարհում: Մոդելները անհրաժեշտության դեպքում օգնում են իրար անգամ բեմահարթակներում՝ չթողնելով իրար անհարմար վիճակում:
Եվ թե ինչքան ջերմ են նրանց հարաբերությունները փաստում են ստոր ներկայացված նկարները: Հարգանք, սեր, իրար հանդեպ վստահություն ու կարեկցանք, փոխըմբռնում ամեն հարցում: Ահա Հադիդ քույրերի վերելքի ուժն ու գաղտնիքը:
Մեկնաբանություններ