Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում պիրանյաները կերել են 30-ամյա տղամարդուն՝ մեղուների պարսից փախչելիս։ Այս մասին հայտնում է BBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլանդիա դե Մինասի մունիցիպալիտետի ֆերմայի մոտ գտնվող լճում։ Երեք ընկերներ լճում ձկնորսություն էին անում, երբ հանկարծ մեղուների պարս հայտնվեց։ Տղամարդիկ վախեցան և փրկվելու համար նետվեցին լիճը։ Նրանցից երկուսին հաջողվեց փրկվել։ Ցավոք ընկերները չկարողացան օգնել իրենց երրորդ ընկերոջը։
Մեկնաբանություններ