Կումայրի,Ալեքսանդրապոլ,Լենինական,Գյումրի…ահա այս անուններով է հայտնի Հայաստանի հայրաքաղաքը՝մշակույթի և զբոսաշրջության կենտրոն Գյումրին:Հին ու նոր Գյումրիները շատ տարբեր են.տարեցները քաղաքը տեսնում են սև ու սպիտակ,իսկ երիտասարդները ամեն ինչի մեջ գույն ու իմաստ են փնտրում:
Նոր փողոցների վերակառուցումը նպաստեց վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի աճին: Վարդանանց հրապարակից դեպի Աբովյան փողոց,Ասլամազյան քույրերի թանգարանից մինչև Սև բերդ ու էլի շատ տեսարժան վայրեր են այցելում այն մարդիկ,որոնք լսել են հյուրասեր քաղաքի մասին:
Նախքան երկրաշարժը Գյումրին եղել է մեծ արդյունաբերական կենտրոն։Երկրաշարժից հետո քաղաքը հոգեպես և ֆիզիկապես շատ թուլացավ:Մինչև հիմա էլ գյումրեցիները փորձում են վերականգնել 1988 թվականից հետո քանդված շենքերն ու իրենց տունը կորցրածներին ապահովել բնակարաններով:
Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։Այն միշտ եղել է արվեստների ու արհեստների քաղաք: Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը։
Գյումրին ապրելու և ստեղծագործելու քաղաք է…
Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի է լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Կան նոր, հարմարավետ թաղամասեր, կառուցվել են հյուրանոցներ: Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով, ավանդույթների պահպահմամբ, քրտնաջան աշխատանքով եւ պատվասիրությամբ: Գյումրու քաղաքային կենցաղում մշտապես տեղ են գտել զվարճախոսությունները։
Մեկնաբանություններ