Որքանո՞վ էր հեշտ ուսանողի կարգավիճակից անցումը դասախոսական աթոռին։
_Կարծում եմ, որ ամեն էտապ ունի իր զարգացման տրամաբանությունը և բակալավրիատից անցումը մագիստրատուրա և ասպիրանտուրա միանշանակ փոխում է մարդու աշխարհայացքը։ Ասպիրանտուրայում զգում ես, որ արդեն մոտ ես «գիտության մարդ» դառնալուն։ Դասախոսության առաջարկը այդ շրջանում բավական լուրջ մարտահրավեր էր ինձ համար։ Մեծ ցանկություն ունեի որպես դասախոս ինքնաարտահայտվելու և շփվելու ուսանողների հետ։ Ժամանակը բավական կարճ էր, բայց կարծում եմ ստացվեց, և գուցե հետագայում հնարավորություն ընձեռվի ավելի լրջորեն զբաղվել այդ ամենով։
Ի՞նչ կասեք մեր օրերի ուսանող-դասախոս փոխհարաբերությունների մասին։ Ուսանող-դասախոս փոխհարաբերությունները ասում են շատ զգայուն են, ենթադրում է որոշակի փոխզիջումներ։ Ամեն կողմ ունի իր իրավունքներն ու պարտականությունները։
_Այսպես ասած՝ կենտրոնից կա ինֆորմացիայի հոսք դեպի ծայրամաս՝ պերիֆերիա, և պետք է լինի նաև դրա հետադարձ կապը։ Երբ բանախոսը ցանկանում է ունենալ հաջողված ելույթ, պետք է գրավի այն մարդու ուշադրությունը, ով իսկզբանե հետաքրքրված չէր նյութով։Կարծում եմ նույնը պետք է անի դասախոսը։
Ասում են ՝ պատմությունը կրկնվում է, ըստ Ձեզ ինչ՞ պետք է անել նախկինում գործած սխալներից խուսափելու համար։
_Ես կմեջբերեմ Առնորդ Թոյնբիի «Հասու լինել պատմությանը» աշխատությունը, որը ֆանտաստիկ աշխատություն է իմ կարդացածների մեջ։ Թոյնբին ասում է, որ պատմություն արարողը մարդն է, մյուս կողմից՝ պատմություն արարողը նաև պատմաբանն է։ Պատմությունն անընդհատ զարգացող գործընթաց է, սակայն այստեղ մենք գործ ունենք նաև ժամանակի ֆակտորի հետ։ Պետք է ֆիքսել, թե մենք ինչ սխալ ենք արել անցյալում, ինչպես ենք ապրում ներկան և անցյալից դասեր քաղելով՝ ապագայում չկրկնել նույն սխալը։
Ինչ՞ խորհուրդ կտաք Ձեր ուսանողներին։
_Յուրաքանչուր մարդ պետք է իր առջև դնի հստակ նպատակներ և հասնի դրանց։ Ընտրեք ձեր մասնագիտությունը սիրելով, քանի որ մասնագիտությունը ձերն է, դուք՝ մասնագիտությանը։ Դիպլոմ՝ չի նշանակում գիտելիք։ Պետք է կարողանաք ձեր ստացած գիտելիքները գործնականում կիրառել։
Սեպտեմբերի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանին (Ռիժիկ) նվիրված «Ես Կամ․․․» ջազային երաժշտության երեկոն։ Համերգի կազմակերպիչը...
Մեկնաբանություններ