Թատերարվեստի հնագույն ժողովուրդներից լինելով՝ հայերը շարունակում են պահպանել իրենց մշակութային հմտություններն ու կարողությունները, ձեռնարկում են հնարավոր միջոցները՝ արվեստի պահպանման և տարածման համար։ Ս․թ․ ապրիլի 24-ից մայիսի 10-ը գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կունենա ավելի ուժեղ զգալ արվեստի շունչը, քանի որ մեկնարկում է «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, այստեղ ներկայացնումները նախատեսված են սովորականից շատ։ Սովորաբար Երևանից այցելող ներկայացումները բեմադրվում են ամսական 15 անգամ, իսկ այս օրերի ընթացքում նախատեսված է 15-20 ներկայացում։
Հրավիրված են ոչ միայն մայրաքաղաք Երևանի թատրոններ և թատերախբեր, այլ նաև ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից։ Ներկայացման հիմնական բեմահարթակները Գյումրու դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, բայց նախատեսված են նաև բացօթյա ներկայացումներ։
Փառատոնին մասնակցում են մոտ 500 արտիստներ և թատերական ոլորտի ներկայացուցիչներ, իսկ հանդիսատեսի թիվը կգերազանցի 10․000-ը։ Յուրաքանչյուր ներկայացումից հետո նախատեսված է հատուկ քննարկում, որտեղ ներգրավված են ռեժիսորներ, դերասաններ, թատերական գործիչներ, արվեստաբաններ և թատերասերներ։
Ծրագրիրն իրականացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ, իսկ տոմսերի վաճառքի հասույթը փոխանցվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ուսման վճարի համար։
Մեկնաբանություններ