Journews.am կայքը որոշեց անդրադառնալ ծնունդով Հայրավանքից, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար, հայարյուն, հայասեր ու Հայաստանասեր Արթուր Մարտիրոսյանի գործունեությանը:
Նա, տարիներ շարունակ ապրելով հայրենի սահմաններից դուրս, ոչ մի պահ չի մոռացել ու չի մոռանում իր հայրենիքը և ծննդավայր Հայրավանքը, փորձում է հնարավորինս օգտակար լինել ազգին, աջակցել և լուծում տալ հայրենի գյուղի առջև ծառացած խնդիրներին:
Իհարկե, Արցախյան պատերազմի ժամանակ օգնություն ցուցաբերած մարդկանց թիվը մեծ էր, և աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ իրենց կարողության չափով օգնություն էին տրամադրում, սակայն այդ բոլորի թվում առանձնանում է հենց Արթուր Մարտիրոսյանը, ով կռվի ժամանակ առաջին իսկ օրից զգալի աջակցություն ցուցաբերեց Արցախին և առաջնագծին:
Նա աչքի է ընկնում իր մարդասիրական և հայրենանվեր գործունեությամբ:
Հենց ա՛յս հային է Աստված հաճում ու սիրում, հենց ա՛յս հայն է ամուր պահում հայրենի հողի սահմանը, հենց ա՛յս հայը երբեք չի պարտվում, որովհետև չի համակերպվում ու չի հանձնվում։
Բնությունը չափազանց շռայլ է գտնվել նրա նկատմամբ՝ օժտելով մարդկային առինքնող հմայքով, այլոց ոգեշնչելու և ի գործ մղելու բացառիկ ունակությամբ, անսահման բարությամբ ու վսեմ առաքինություններով։
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը ամեն հնարավորության դեպքում անկեղծ սրտով աջակցում է հայրենակիցներին և համագյուղացիներին՝ չակնկալելով ոչինչ, միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ զգացվում է իր կարիքը և ամեն ջանք գործադրում է, որ Սևանի ափին ծվարած փոքրիկ Հայրավանքը, որի բնակչության մեծ մասը, հատկապես երիտասարդությունը, վերջին տարիներին մեկնել է արտագնա աշխատանքի, ծաղկում ապրի:
Մեկնաբանություններ