ՈՒզում եմ խոսել մերօրյա բարեգործ, բարերար և անգամ կռվի դաշտից դուրս հերոսություն անող ընկերների մասին։
Որոշ ժամանակ առաջ ընկերուհուս հետ գնացել էի եռաբլուր՝ հերոսների շիրիմներին այցի։ Ոտքով բարձրնում էինք վեր, և հանկարծ մի բարի ժպիտով տղամարդ իր մեծ մեքենայով մոտեցավ և առաջարկեց բարձրացնել մեզ։ Համաձայնեցինք ու նստեցինք մեքենան։ Սկզբից կարծում էինք՝ դա պետության որոշումներից մեկն է․ լռում էինք։ Վարորդը մեզ ասաց, որ 12-ից մինչև ժամը 6-ը, երբ տեսնում է՝ ինչ-որ մեկը ոտքով բարձրաում է, անվճար կերպով նրան հասցնում է տեղ։ Մեքենայում սկսեցինք զրուցել, նա ասաց, որ երբ մենք ցանկանանք վերադառնալ, մեզ կհասցնի իր տան ճանապարհին գտնվող ամենահարմար տեղը, միայն թե ժամանակին լինենք տեղում։
Մոտ մեկ ժամը դեռ չլրացած՝ մենք այնտեղ սպսում էինք։ Եկավ և նստեցինք մեքենան, այնտեղ բազմաթիվ մարդիկ կային, առաջարկեց՝ նստեն՝ իջեցնենք մեզ հետ, սակայն բոլորը գնում էին դեպի իրենց փոխադրամիջոցը, և չեկան մեզ հետ։ Մենք կրկին մնացինք 3-ով, և ես փորձեցի խոսել և ավելի մանրամասն իմանալ նախաձեռնության մասին։
Նրա անունը Նորայր է։ Մոտ 50-60 տարեկան տղամարդ է, ով, ինչպես պարզվեց, կամավորագրվել և մասնակցել է պատերազմին։ Նա և իր ընկերները, ովքեր նույնպես կամավորականներ են, կազմակերպել են այս նախագիծը և շարունակում են իրենց հերոսությունն անգամ քաղաքացիական կյանքում։ Թերևս ժամանակը չհերիքեց շատ բան իմանալ, բայց ես փորձեցի հնարավորինս շատ տեղեկանալ իրենց՝ փոքրիկ թվացող, բայց շատ մեծ ու կարևոր ներդրման մասին։
Նա հետաքրքրվեց մեզնով, հարցրեց, թե ինչ մասնագիտություն ենք ընտրել, և երկուսիս էլ անկեղծ սրտով մաղթեց՝ ամենալավը լինենք մեր գործում և միայն հաջողություններ ունենանք։ Ես խոստացա նրան, որ իր և իր ընկերների հրաշալի գործունեության մասին անպայման նյութ կպատրաստեմ, և չնայած նա ասաց, որ սա չեն անում գովաբանության արժանանալու, այլ մարդկանց ինչ-որ չափով օգնելու համար, սակայն ես չէի կարող չանդրադառնալ։
Ցանկանում եմ՝ բոլորս ճանաչենք, հարգենք ու շնորհակալ լինենք նրանց ու բոլոր հերոսներին։
Մեկնաբանություններ