Պատերազմի հերոս Ռուսլան Թումանյանն անհետ կորած էր համարվել 2020 թ. հոկտեմբերի 8-ից՝ տուն չէր զանգել։ 70 օր ապրել էր անտառներում, գյուղերում՝ իր 5 ընկերների հետ։ Տղաները սնվել էին գյուղերում գտած պահածոներով, բրնձով: Դաժան ճանապարհ էին անցել, բայց կարողացել էին փրկվել իրենց խելքի շնորհիվ։ Տղաներից ավագը՝ Արմանը, իր ընկերներին օգնել էր ողջ մնալ իր խելացի խորհուրդների ու կազմակերպչական գործունեության շնորհիվ։ 70 օր թափառելուց հետո մի լքված գյուղում Արմանի գիտելիքների շնորհիվ կարողացել էին լիցքավորել հեռախոսի մարտկոցն ու զանգել բարեկամներին, պատմել գտնվելու վայրի մասին, որից հետո ռուս խաղաղապահները գտել էին տղաներին, տուն տարել։ Ռուսլանը դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է։ Դերասանը պատմում է, որ Ռուսլանը 70 օրերի ընթացքում կարդացել է գյուղում գտած գրքեր, խաղեր խաղացել իր ընկերների հետ։ Տղաները շատ են մտերմացել այդ օրերի ընթացքում։ Դերասանը մեջբերում է Ռուսլանի ասած խոսքերը, որ եթե հայրենիքն ընդունես որպես քեզ զավակ, այդ ժամանակ արդարացված կլինի, եթե կյանքդ տաս հայրենիքիդ համար։ Ռուսլանի պատմությունն իսկական հերոսի պատմություն է ու ապացույցն է այն բանի, որ հրաշքներ լինում են։
iboysoft data recovery license key free fire download for pc Ativador Windows 7
Մեկնաբանություններ